Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

Ուրախ եմ ողջունել Ձեզ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի կայքում:

Կենտրոնը կոչված է իր լուման ներդնել հոգեկան առողջության պահպանման և բարելավման գործում:

Կենտրոնի գործունեության հիմքում ընկած է բազմաթիվ երկրների փորձը և հայաստանյան իրականության համադրությունը, ինչը հնարավորություն է տալիս կիրառել հոգեկան առողջության հիմնախնդիրների կարգավորման լավագույն մոդելը:

Կենտրոնի ծառայություններն ուղղված են կարգավորելու հոգեկան առողջության խնդիրների գրեթե ողջ ներկապնակը. սկսած այն խնդիրներից, որոնք, գուցեև առանց օգնության էլ լուծվեին՝ ուղղակի ավելի շատ ժամանակ խլելով և անհանգստություն պատճառելով, վերջացրած անգամ ամբողջ ընտանիքին անլուծելի թվացողներով:

Մենք պատրաստ ենք գործով ապացուցել, որ ցանկացած խնդիր միշտ ունի լուծում:

Եղեք առողջ՝ հոգով և մարմնով:

Արմեն Սողոյան
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • Вторая клиническая больница
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Евразийская информационная лига
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • Фонд Развития Евразийского Сотрудничества