Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

Սթրեսի և ցավի կառավարման կենտրոն

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 14 Next
«Սթրեսի ազդեցությունը հիշողության վրա. հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտաֆիզիոլոգիական ասպեկտները»
26 սեպտեմբերի 2018   (0)

ՀՈԳԵՄԱՐՄՆԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ աշխատաժողովի առաջին օրը` հոկտեմբերի 11-ին, ժամը` 18:15 «Սթրեսի ազդեցությունը հիշողության վրա. հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտաֆիզիոլոգիական ասպեկտները» թեմայով զեկույց կներկայացնի ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Արտեմ Գրիգորյանը:

ՑԱՎԸ հոգեբուժության տեսանկյունից
15 սեպտեմբերի 2018   (0)

Հոկտեմբերի 6-ին, ժամը` 13:30-15:00 

"ՑԱՎԸ հոգեբուժության տեսանկյունից" թեմայով սեմինար Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնում: Սեմինարը կվարի` հոգեբան, բժիշկ-հոգեբույժ Աշխեն Պողոսյանը:

Կայացավ ԿԻՆ-ՏՂԱՄԱՐԴ փոխհարաբերություններ. հոգեբանական քննարկումը
15 սեպտեմբերի 2018   (0)

Սեպտեմբերի 13-ին կայացավ ԿԻՆ-ՏՂԱՄԱՐԴ փոխհարաբերություններ. հոգեբանական քննարկումը Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնում: Շնորհակալություն հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանին և բոլոր մասնակիցներին` ակտիվ քննարկում ապահովելու համար:

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ, ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՐՏԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ
11 սեպտեմբերի 2018   (0)

Սեպտեմբերի 10-ին կայացավ "ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ, ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՐՏԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ" ԹՐԵՅՆԻՆԳԸ

Թրեյնինգը վարեց` հոգեբան Գայանե Ղալումյանը:

Մասնակիցները սովորեցին երկու տեխնիկա ինքնաճանաչման և ինքնաբացահայտման աշխատանքում: 

"ՀՈԳԵՄԱՐՄՆԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ" ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
09 սեպտեմբերի 2018   (0)

"ՀՈԳԵՄԱՐՄՆԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ" ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

11-13 Հոկտեմբերի, 2018թ.

ժամը` 18:00-19:30

ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մանրամասները` ՇՈՒՏՈՎ

ՔՐՈՆԻԿ ՑԱՎԸ ՀՈԳԵԲԱՆԻ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ. ժամանակակից մոտեցումներ
03 սեպտեմբերի 2018   (0)

1.10.2018թ. ժամը` 12:00-13:30 (կամ 16:30-18:00) "ՔՐՈՆԻԿ ՑԱՎԸ ՀՈԳԵԲԱՆԻ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ. ժամանակակից մոտեցումներ" սեմինար-քննարկում: Սեմինարի հեղինակ և վարող` "Ցավի հոգեբանություն" գրքի հեղինակ, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյան:

 

Հեքիաթաթերապիա. տեսագործնական հանդիպում
02 սեպտեմբերի 2018   (0)

Սեպտեմբերի 25-ին, ժամը`16:00

 Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ընկղմվել հեքիաթների կախարդական աշխարհ, զգալ նրանց իմաստությունը, նորովի բացահայտել սիրելի հեքիաթները, պարզել ինչպես է հեքիաթը օգնում լուծել հոգեբանական խնդիրները:  Հանդիպումը նախատեսված է ուսանողների, հոգեբանների, մանկավարժների, ծնողների և բոլոր նրանց համար, ում հետաքրքիր է հեքիաթի զարմանահրաշ աշխարհը:

"Արտթերապիայի Բազային Տեխնիկաներ" ուսուցողական թրեյնինգ (1-ին փուլ)
29 օգոստոսի 2018   (0)

Թրեյնինգավար` հոգեբան Գայանե Ղալումյան:
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները կյուրացնեն արտթերապիայի բազային 16 տեխնիկաներ, յուրաքանչյուր հանդիպման ընթացքում 2 տեխնիկա իր վերլուծությամբ: Թրեյնինգի ավարտին կտրվի ՀԱՎԱՍՏԱԳԻՐ: ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ից ...

Նոր` միջազգային համագործակցություն
29 օգոստոսի 2018   (0)

2018թ. օգոստոսի 16-ից ՍԹՐԵՍԻ ԵՎ ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ համագործակցում է ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ (ՌԴ) հետ: Հուսանք` համագործակցությունը կնպաստի արդի ծրագրերի մեկնարկին մեր կենտրոնում: 

Այսօր` օգոստոսի 12-ին  Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հիմնադիր և գիտական ղեկավար Արմեն Սողոյանի ծննդյան օրն է: Կենտրոնի անձնակազմը սրտանց շնորհավորում է և մաղթում բազում ձեռքբերումներ, նոր մտահղացումներ, հաջողություն բոլոր նախաձեռնություններում,  ընտանեկան բարեկեցություն և երկար տարիների կյանք:
12 օգոստոսի 2018   (0)

Նշենք, որ բարձր ենք գնահատում Արմեն Սողոյանի մարդկային արժեքները և որակները` մարդասիրությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, կամքը, լավատեսությունը, անձնազոհությունը, ազնվությունը և բարությունը: Հպարտ և ուրախ ենք ունենալ նման գիտական ղեկավար և ընկեր Արմեն Սողոյան մեկ անգամ ևս ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ!

80/20 Սթրեսի կառավարման յուրահատուկ կանոն
04 օգոստոսի 2018   (0)

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ին, ժամը` 15։00(հանդիպման ժամը ենթակա է փոփոխության):
Թրեյնինգի պատասխանատու` Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ: Թրեյնինգի ընթացքում կբացահայտեք անհրաժեշտը ինչպես Ձեր, այնպես էլ սթրեսի կառավարման վերաբերյալ: Նախատեսվում է ինտերակտիվ և գործնական հանդիպում:

ԹՐԵՅՆԻՆԳ "ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ, ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՐՏԹԵՐԱՊԻԱՅԻ ՄԻՋՈՑՈՎ"
27 հուլիսի 2018   (0)

Սեպտեմբերի 10-ին, ժամը` 16:30

Թրեյնինգին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` դպրոցականներ, ուսանողներ, մասնագետներ, նրանք, ովքեր հետաքրքրված են արտթերապիայով և սեփական ռեսուրսների բացահայտմամբ:

Հոգեթերապիայի արդյունավետությունը
14 հուլիսի 2018   (0)

Հուլիսի 12-ին Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի հյուրն էր Կալիֆորնիայի պետական համալսարանի կրիմինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, հոգեբան Ալլեն Ազիզյանը: Թեման նվիրված էր հոգեթերապիայի արդյունավետությանը: Հանդիպումն անցավ անմիջական, ջերմ և ակտիվ հարցադրումների մթնոլորտում:

Ազատ կամք
11 հուլիսի 2018   (0)

Հուլիսի 10-ին կայացավ ևս մեկ հանդիպում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:

Թեման` ԱԶԱՏ ԿԱՄՔ

ԿԻՆ-ՏՂԱՄԱՐԴ փոխհարաբերություններ. հոգեբանական քննարկում
11 հուլիսի 2018   (0)

Սեպտեմբերի 13, ժամը 18:15

Հանդիպումը կանցկացնի` հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանը: Մասնակցության պայմաններին ծանոթանալու և գրանցվելու համար զանգահարեք` 055 77 12 17, հասցե` Խանջյան 35

1 2 3 4 5 6 7 8 9 10 ... 14 Next
  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского