Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

աուտիզմ

Հունիսի 15-16-ին Ռեքավերի Քոլեջում կայացավ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված  (8 կրեդիտներ) "ԱՈՒՏԻԶՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ" տեսագործնական դասընթացը
16 հունիսի 2019   (0)

Դասընթացը վարեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մանկական հոգեբույժ Մարինե Արսենյանը, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի տնօրեն, վարքային վերլուծաբան Նարինե Վարդանյանը, ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ Ալվինա Հայրապետյանը: Մասնակիցները ստացան աուտիզմ ունեցող անձանց հետ հոգեբանական և ուսումնական աշխատանքի համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:

ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված (8 կրեդիտներ) "ԱՈՒՏԻԶՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ" դասընթացը կկայանա Ռեքավերի Քոլեջում հունիսի 15-16 ժամը 12:30-17:30
15 մայիսի 2019   (0)

Դասընթացը կվարեն` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մանկական հոգեբույժ Մարինե Արսենյանը, «Իմ ուղին» ուսում-նավերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանը, ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ Ալվինա Հայրապետյանը: Հեռ. 010544077, 094333941

"Նկարչական արտթերապիայի  առանձնահատկությունները աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանքում" տեսագործնական դասընթացը Ռեքավերի Քոլեջում , դեկտեմբերի 15, 16-ին ժամը 12:00-15:30
09 նոյեմբերի 2018   (0)

Դասընթացը կվարի ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ Ալվինա Հայրապետյանը: Հեռ. 091708741, 094333941

Սեպտեմբերի 24-ին ժամը 12:00-15:30 նոր դասընթաց Ռեքավերի Քոլեջում`" ԱՈՒՏԻԶՄ. ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ": Դասընթացը բաղկացած է թրեյնինգների ընթացքում մասնակիցների կողմից ամենահաճախ բարձրաձայնվող հարցերի պատասխաններից:
14 օգոստոսի 2018   (0)

Դասընթացը կվարեն`ՀՊՄՀ-ի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, լոգոպեդ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանը և ՀՊՄՀ-ի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ Ալվինա Հայրապետյանը

Հուլիսի 22-ին Ռեքավերի Քոլեջում կայացավ "Աուտիզմ ունեցող երեխաների խաղային և խոսքային գործունեության զարգացման մեթոդները" տեսագործնական դասընթացը
22 հուլիսի 2018   (0)

Ռեքավերի Քոլեջի անձնակազմը շնորհակալություն է հայտնում դասընթացավար լոգոպեդ, մ.գ.թ., դոցենտ Արմենուհի Ավագյանին և հոգեբան-արտթերապիստ Ալվինա Հայրապետյանին իրենց փորձը և գիտելիքները մասնագետներին  փոխանցելու համար!!

Առաջին անգամ ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ դասընթաց"ԽՈՍԵՆՔ ԱՈՒՏԻԶՄԻ ՄԱՍԻՆ" 26.11.2016-27.11.2016
18 նոյեմբերի 2016   (0)

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ Աուտիզմ խնդրի վերաբերյալ դասընթաց"ԽՈՍԵՆՔ ԱՈՒՏԻԶՄԻ ՄԱՍԻՆ" 26.11.2016-27.11.2016, ժամը 13.00-18.00, կվարեն ոլորտի առաջատար մասնագետները և երեխայի սոցիալիզացիայի հաջող փորձ ունեցող հավասար խորհրդատու

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского