Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

Հաճախ տրվող հարցեր

Հարց – Ցավը կարո՞ղ է առաջանալ հոգեբանական պատճառից:

Պատասխան- Այո, այդպիսի ցավն անվանում են հոգեծին ցավ, որի դեպքում օրգանական հիմքը բացակայում է կամ ախտորոշվում է անհամապատասխանություն առկա վնասվածքի արտահայտվածության և ցավային գանգատի բնույթի, ինտենսիվության միջև:

Հարց – Ի՞նչը կարող է օգնել, օգտակար լինել սթրեսի կառավարման համար:

Պատասխան- Սթրեսը կառավարելու համար նախևառաջ անհրաժեշտ է իմանալ ինչ է սթրեսը, նրա մեխանիզմը, հաղթահարման ուղիները, և մյուս կողմից, շատ լավ իմանալ սեփական հոգեբանական առանձնահատկությունների, ռեսուրսների մասին:

Հարց – Քրոնիկական ցավի դեպքում կա՞ արդյոք հոգեբանական աշխատանքի անհրաժեշտություն:

Պատասխան- Իհարկե, նույնիսկ առանց հոգեբանական միջամտության չենք կարող ապահովել արդյունավետ բուժում: Ցավը միջդիսցիպլինար հիմնախնդիր է, որի հասկացման, ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ է համալիր մոտեցում` բժշկական և հոգեբանական:

Հարց - Բուժվում են արդյոք հոգեկան հիվանդությունները

Պատասխան - Այո

Համապատասխան բուժման դեպքում խանգարումների մեծ մասն ավարտվում են առողջացմամբ, որոշները' լավացմամբ: Կան նաև խրոնիկական ընթացք ունեցող հոգեկան խանգարումներ, որոնք կարող են տևել երկար, սակայն համապատասխան բուժում ստանալու դեպքում նրանց դրսևորումները կարող են դադարել երկար ժամանակ:

Հարց - Ինչում է կայանում հոգեբույժի և հոգեբանի տարբերությունը

Պատասխան – Հոգեբույժը ունի բժշկական կրթություն և հիմնականում զբաղվում է հոգեկան խանգարում ունեցող անձանց առողջությամբ և կիրառվող հիմնական բուժական մեթոդը դեղորայքայինն է: Հոգեբանը չունի բժշկական կրթություն, հետևաբար չի կարող դեղորայքային բուժում նշանակել: Հիմնականում կիրառում է հոգեթերապիայի տարբեր մեթոդներ, կարող է օգնել ինչպես առողջ այնպես էլ հոգեկան խանգարում ունեցող անձանց: Վերջին դեպքում անհրաժեշտ է համագործակցությունը հոգեբույժի հետ:

Հարց - Արդյոք հոգեկան խանգարումները ժառանգվում են ծնողներից երեխաներին

Պատասխան – Այստեղ գործ ունենք ընդամենը նախատրամադրվածության հետ: Հոգեկան խանգարում ունեցող ծնողներ ունենալը դեռևս չի նշանակում, որ երեխան առողջ չի լինի, ինչպես նաև առողջ ծնողներ ունենալը չի երաշխավորում երեխայի մոտ հոգեկան խանգարումների բացակայությունը կյանքի ընթացքում:

Հարց - Արդյոք վտանգավոր են հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ:

Պատասխան – Անհրաժեշտ բուժում ստացող հոգեկան խանգարում ունեցող մարդը ոչնչով վտանգ չի ներկայացնում որևէ մեկի համար: Հոգեկան խանգարումն ինքնին վտանգ չի ներկայացնում, եթե պացիենտը ժամանակին ստանում է իր բուժումը:

 


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 
  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • Вторая клиническая больница
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Евразийская информационная лига
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • Фонд Развития Евразийского Сотрудничества