Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

ԵՐԱԶՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարդկության կյանքում կան երևույթներ, որոնց նկատմամբ հետաքրքրությունը երբեք չի անհետանում: Այդպիսին են նաև երազները: Հնագույն ժամանակներից հետաքրքրվել են երազների բնույթի, ծագման, մարդու կյանքում ունեցած նշանակության հարցերով: Գիտության զարգացման հետ հայտնվեցին աշխատանքներ, որտեղ երազները համարում են ոչ գերբնական, այլ հոգու ներքին աշխատանքի արդյունք: Ի տարբերություն երազները ֆիզիոլոգիայի տեսանկյունից ուսումնասիրող ժամանակակից այլ մտածողների, Զ.Ֆրոյդն առաջին հերթին նպատակ դրեց ցույց տալ, որ երազները հասու են մեկնաբանության: Վերլուծելով իր սեփական, ինչպես նաև առողջ և հիվանդ մարդկանց մեծաթիվ երազներ, նա հանգեց մի շարք եզրակացությունների, որոնք լրիվ կամ մասամբ ընդունվում են ժամանակակից հետազոտողների կողմից: Օրինակ, ըստ նրա, երազների առաջացման հիմնական հոգեբանական դրդապատճառը մարդու այն ցանկությունների երևակայական իրագործումն է, որոնք իրական կյանքում մնացել են չբավարարված: Ավելի ուշ, այդ մասին գրել են նաև այլ հեղինակներ, նշելով, որ երազներում առկա է ցանկությունների կեղծ բավարարումը: Պարզվում է` հոգեբանական տեսակետից սա շատ հետաքրքրական արդյունք է, քանի որ պահանջմունքի կեղծ, փոխարինող “բավարարումը”, ըստ էության, որոշ չափով իրական բավարարում է: Նշանակում է, որ երազները ներքին և արտաքին միջավայրերի պահանջներին, անձի հարմարմանը, հոգեբանական ադապտացիային մասնակցող ենթագիտակցական գործընթացներ են: Երազները նաև քունը պաշտպանելու միջոցներ են: Արտաքին և ներքին տարբեր գրգռիչներ ներգրավվում են  ընթացիկ երազների բովանդակությունների մեջ կամ նոր երազներ են հարուցում, և մարդը մնում է քնած: Օրինակ, երբ մարդը ծարավ է և երազում ջուր է խմում, ապա դրանով իսկ նա որոշ հոգեկան բավարարություն, փոխհատուցում է ստանում և շարունակում է քունը: Զ.Ֆրոյդը գրում էր, որ երազը քնի պահապանն է, այլ ոչ թե քունը խանգարողը: Հատկանշական է, որ բազմաթիվ գրողներ տվյալներ են թողել այն մասին, որ իրենց ստեղծագործական պրոցեսում ժամանակ առ ժամանակ որոշակի դեր են խաղացել երազները: Օրինակ, Ռ.Սթիվենսոնը պնդում էր, որ իր ինքնատիպ պատմվածքները եթե չեն ստեղծվել երազներում, ապա առնվազն ուրվագծվել են: Նաև Ա.Պուշկինն իր ստեղծագործությունների մի շարք հատվածներ ստեղծել է երազներում:  “Բանաստեղծությունները Պուշկինի առջև հայտնվում էին երազային անուրջների նման և նա գիշերները հաճախ վեր էր թռչում անկողնուց և մթության մեջ գրի էր առնում դրանք”, - գրել է բժիշկ Ս.Յուգեֆովիչը: Որոշ հեղինակներ անգամ ափսոսանք են հայտնում, որ երազները խորությամբ ուսումնասիրված չեն, որ այդ ենթագիտակցական հոգեկան երևույթները չեն օգտագործվում գրականության ու արվեստի զարգացման նպատակով, մինչդեռ նրանցում պոետական մտքի փայլատակումներ են կատարվում: Նկարիչ Գոյան, ըստ նրա կենսագիրների, իր շատ մտահաղացումներ և ապագա գործերի պատկերներ ստացել է երազներում: Եվ կարելի է այսպես շարունակ նշել մի շարք աշխարհահռչակ մարդկանց անուններ, ինչն էլ վկայում է այն մասին, որ գեղարվեստական ստեղծագործության տարբեր ձևերն ու դրանց հոգեբանական մեխանիզմները խորապես կապված են երազների հետ: Այսպիսով, քնած ժամանակ հոգեկան կյանքը շարունակվում է և պակաս կարևոր չէ, քան արթնությունը: Եվ որպես ամփոփում մեջբերենք Զ.Ֆրոյդի հետևյալ միտքը`  երազատեսությունն  «արքայական ճանապարհ» է դեպի անգիտակցականի ճանաչումը:  

 Սկզբնաղբյուր` «Առողջապահություն» հանդես, 2015

 


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

Կենտրոնի նորություններ
• Հունիսի 15-16-ին Ռեքավերի Քոլեջում կայացավ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված (8 կրեդիտներ) "ԱՈՒՏԻԶՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ" տեսագործնական դասընթացը• "ՆԻՀԱՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ"`Ինչպես առողջ նիհարել և տևական պահպանել ստացած արդյունքը՝ բոլոր ցանկացողների համար հոգեբանական թրեյնինգ Ռեքավերի քոլեջում։• Կայացան "Գործնական լոգոպեդի դպրոցի" առաջին կիսամյակի վեց հնգօրյա դասընթացները: Մասնակիցները ստացան ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ• "ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՆԵՎՐՈՏԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ" տեսագործնական դասընթացը Ռեքավերի Քոլեջում, հուլիսի 20, 21-ին, ժամը 17:30-19:30• "ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ" հնգօրյա դասընթացը Ռեքավերի Քոլեջի Գործնական Լոգոպեդի դպրոցում հունիսի 1-ից ժամը 16:30• Մայիսի 17-ին Ռեքավերի Քոլեջը և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը ներկայացվեցին "Հոգեբանական վերնիսաժ" EXPO-ի ընթացքում, որը կազմակերպված էր ԵՊՀ-ի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի կողմից• Ռեքավերի Քոկեջում կայացավ ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից կրեդիտավորված ( 10 կրեդիտ) «ՍՈՒԻՑԻԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲԺՇԿԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ» թեմայով տեսական վեցօրյա դասընթացը:• ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված (8 կրեդիտներ) "ԱՈՒՏԻԶՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ" դասընթացը կկայանա Ռեքավերի Քոլեջում հունիսի 15-16 ժամը 12:30-17:30• "ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ" ութօրյա տեսագործնական դասընթացը Ռեքավերի Քոլեջում: Մեկնարկը` մայիսի 23-ին ժամը 17:30
Հետաքրքիր փաստեր
• Պատմական ակնարկ շիզոֆրենիայի վերաբերյալ• Ի՞ՆՉ Է ՊԱԼԻԱՏԻՎ ԽՆԱՄՔԸ• ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԵՐԵՐ• Մեր կյանքն այնպիսին է, որպիսին այն դարձնում են մեր մտքերը• Հղիություն. ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները• ՀՈՒՅԶԵՐ. ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ • ՀԵՔԻԱԹԱԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ• ՑԱՎԱՅԻՆ ՎԱՐՔԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ• «ՏՐԱՎՄԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского