Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԻՆՔՆԻՐԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Մասնագիտական կողմնորոշման և ինքնիրացման գործընթացների հոգեբանական հետազոտումը փոփոխվող հասարակարգի ամենաբարդ և առաջնահերթ խնդիրներից մեկն է: Որպես կողմնորոշող գործնական գիտակարգ` պրոֆօրիենտոլոգիան նպաստում է մասնագիտական “Ես-կոնցեպցիայի” ձևավորմանը, որոշում է իր տեղը մասնագիտությունների շարքում, ստեղծում հնարավորություններ մասնագիտական ուսուցման մեջ անձնային հետաքրքրությունների դրսևորման և իմաստավորման համար: Անձի զարգացման և մասնագիտական աճի հիմնախնդիրներին են անդրադարձել Ա.Մասլոուն, Ջ.Հոլանդը` առաջ քաշելով հետևյալ դրույթները`

-Անձի մասնագիտական կայացումն ունի պատմական և սոցիալ-մշակութային հիմնավորում,
-Անձի մասնագիտական կայացման գործընթացը անհատական է, անկրկնելի և յուրօրինակ, սակայն այնտեղ կարելի է առանձնացնել որակական օրինաչափություններ,
-Մասնագիտական ուսումնական գործունեությունը մարդու համար ստեղծում է ինքնադրսևորման հնարավորություններ` նպաստելով ինքնիրացմանը,
-Մասնագիտական կայացման առանցքը մասնագիտության մեջ անձնային իմաստի որոնումն է, այսինքն` ինքնորոշումը,
-Մասնագիտական գործունեության անհատական շրջանակը որոշվում է նորմատիվ և ոչ նորմատիվ իրողություններով, պատահական իրադրություններով,
-Մասնագիտական կայացման հոգեբանական առանձնահատկությունների իմացությունը հնարավորություն է տալիս մարդուն գիտակցաբար կերտելու սեփական մասնագիտական կենսագրությունը, կառուցելու, ստեղծելու իր պատմությունը:
Անձի մասնագիտական կայացումը հոգեբանորեն ուղեկցվում է մարդու տարիքային առանձնահատկությունների իմացությամբ և սոցիալ-հոգեբանական բնութագրերի հաշվառմամբ: Հաշվի է առնվում մարդու ներքին պոտենցիալը, մասնագիտական ընտրության մեջ ինքնուրույնությունը և պատասխանատվությունը աշխատանքի հանդեպ, որոնք պայմանավորված են ընդունակություններով, անձնային գծերով, հետաքրքրություններով և հակումներով: Մասնագիտական ընտրության մեջ կարելի է առանձնացնել հետևյալ գործոնները` համապատասխան բնագավառում կադրերի պահանջարկը և որակավորումը, կրթության մակարդակը, մասնագիտական աճի հեռանկարները, սեռային և տարիքային առանձնահատկությունները տվյալ մասնագիտության համար: Պահպանելով մասնագիտության հոգեբանական ընտրության համար անհրաժեշտ գործոնները` կարելի է ապահովագրել ունակ և հուսալի անձանց մուտքը գործունեության համապատասխան բնագավառ, նպաստել աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, վերանայել որակյալ ուսուցման պահանջները, հստակեցնել մասնագիտության հեռանկարները:


Սկզբնաղբյուրը`Անձի ինքնիրացման հիմնախնդիրները, 2011


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

Կենտրոնի նորություններ
• Ապրլի 3-ից Ռեքավերի Քոլեջի Գործնական լոգոպեդի դպրոց պիլոտային նախագծի շրջանականերում մեկնարկում է Թեմա 3. ՀՆՉՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ (հնգօրյա գործնական դասընթաց)• 20.02.2019 - 13.03.2019 - ին Ռեքավերի Քոլեջում կայացավ ՛՛ՃԻՇՏ ՀՆՉԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ՛՛ գործնական դասընթացը:• ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրի շրջանակներում ապրիլի 13-14-ին ժամը 12:00-15:00 կկայանա "ԱՈՒՏԻԶՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ" տեսագործնական դասընթացը:• ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրի շրջանակներում ապրիլի 8-ից նոր վեցօրյա տեսագործնական դասընթաց` "ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ": Նախատեսված են Առողջապահության Նախարարության ՇՄԶ կրեդիտներ• Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում գործում է սոցիալական աշխատողի ծառայություն• Ռեքավերի Քոլեջում մարտի 23-ին Ժամը 12:00-16:00 նոր գործնական դասընթաց սոցիալական աշխատողների համար` "ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ"• Ռեքավերի Քոլեջում Փետրվարի 4-25-ը կայացավ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՎԱԾ (14 ԿՐԵԴԻՏՆԵՐ) "ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ԵՒ ՇԻԶՈՖՐԵՆԱՆՄԱՆ ՓՍԻԽՈՏԻԿ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ" հնգօրյա դասընթացը:• Փետրվարի 20-ին Ռեքավերի Քոլեջում մեկնարկեց Գործնական լոգոպեդի դպրոց պիլոտային նախագիծը: Գործնական լոգոպեդի պիլոտային նախագծի առաջին հանդիպմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար Արմեն Սողոյանը:• Լոգոպեդի գործնական դպրոցի 2-րդ` "ԽՈՍՔԱՅԻՆ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ և ՁԱՅՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ և ԶԱՐԳԱՑՈՒՄ" հնգօրա գործնական դասընթացը կմեկնարկի մարտի 13-ին ժամը 17:30
Հետաքրքիր փաստեր
• Պատմական ակնարկ շիզոֆրենիայի վերաբերյալ• Ի՞ՆՉ Է ՊԱԼԻԱՏԻՎ ԽՆԱՄՔԸ• ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԵՐԵՐ• Մեր կյանքն այնպիսին է, որպիսին այն դարձնում են մեր մտքերը• Հղիություն. ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները• ՀՈՒՅԶԵՐ. ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ • ՀԵՔԻԱԹԱԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ• ՑԱՎԱՅԻՆ ՎԱՐՔԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ• «ՏՐԱՎՄԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского