Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

«ՏՐԱՎՄԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«Տրավմա» բառը ծագել է անտիկ հունարենից (traumatismos) և նշանակում է վնասվածք: «Տրավմա» եզրույթը բնորոշում էր հյուսվածքի կամ օրգանի ամբողջականության խախտում արտաքին միջավայրի ազդեցությունից: Հոգեկան ախտաբանության մեջ այս եզրույթը նշանակում է հոգեկան ցնցում (շոկ), որն առաջացնում է խախտումներ հոգեկանի ներսում: Փորձը ցույց է տալիս, որ հանկարծակի և լրջորեն սպառնալից իրավիճակներին անհատների 75%-ը պատասխանում է պարզ ադապտիվ սթրեսի հակազդմամբ, մինչդեռ կոնստիտուցիոնալ ավելի փխրուն անձինք՝ 25%-ը, խոցելի իրավիճակին տալիս են տևական սթրեսի հակազդում՝ դրսևորելով ոչ ադապտիվ և հոգեկանի վրա տևական բացասական հետևանքներ թողնող խանգարումներ: Առաջինները իրադարձությունը չեն վերապրել որպես ցնցում, մյուսները` որպես ցնցում են վերապրել: «Հոգեկան տրավմա» հասկացությունն առաջին անգամ մասնագիտական գրականության մեջ ներկայացվել է  XIXդ. վերջում: Ըստ սահմանման՝ տրավման անհատական է: Եվ հավաքական պատահարների կամ աղետների դեպքում հաճախ հակված ենք մտածելու, որ գործ ունենք բազմաթիվ անհատական տրավմաների համակցման հետ, որ յուրաքանչյուր անձ տրավմա հարուցող իրադրությունը վերապրում է անհատական ձևով: Բայց այնուամենայնիվ, այդ պայմաններում բոլոր վերապրողները կամ զոհերն ապրում են որոշ առումով ընդհանուր արտաքին բովանդակություններ՝ դիակների սարսափելի տեսարաններ, վիրավորվածներ, ավերածություններ և այլն, այսինքն` հանդիպում են սովորական խաղաղ գոյության և առկա մղձավանջային իրականության սուր հակադրմանը: Կարևոր է նաև իր սեփական կամ դիմացինի հոգեկան տառապանքի հետ առճակատվելը, ինչպես նաև իրավիճակի ծայրահեղ լրջության գիտակցումը: Այս իրավիճակում անձն ավելի սուր է գիտակցում իր պատկանելությունը հանրությանը: Սովորական պայմաններում անձը, ապրելով հասարակության մեջ, ունի երկակի  «ես»՝ էգոցենտրիկ «ես», որ հարաբերվում է մեր անհատական նկարագրին, և հավաքական, համայնքային  «ես», որը այս կամ այն խմբին, համայնքին պատկանելու չտարբերակված, մթին զգացողությունն է: Հավաքական պատահարի կամ աղետի մեջ, որքան էլ ուժեղ լինի վերապրողի անձնական տառապանքը, ակտիվանում է համայնքային «եսը»: Տրավման պատասխան է ոչ այնքան իրադարձությանը, որքան իրադարձությանը տրվող իմաստին։

 Սկզբնաղբյուր` Բժշկական հոգեբանություն, 2015

         

 

 

 


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

Կենտրոնի նորություններ
• Հունիսի 15-16-ին Ռեքավերի Քոլեջում կայացավ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված (8 կրեդիտներ) "ԱՈՒՏԻԶՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ" տեսագործնական դասընթացը• "ՆԻՀԱՐԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ"`Ինչպես առողջ նիհարել և տևական պահպանել ստացած արդյունքը՝ բոլոր ցանկացողների համար հոգեբանական թրեյնինգ Ռեքավերի քոլեջում։• Կայացան "Գործնական լոգոպեդի դպրոցի" առաջին կիսամյակի վեց հնգօրյա դասընթացները: Մասնակիցները ստացան ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ• "ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՆԵՎՐՈՏԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ" տեսագործնական դասընթացը Ռեքավերի Քոլեջում, հուլիսի 20, 21-ին, ժամը 17:30-19:30• "ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ" հնգօրյա դասընթացը Ռեքավերի Քոլեջի Գործնական Լոգոպեդի դպրոցում հունիսի 1-ից ժամը 16:30• Մայիսի 17-ին Ռեքավերի Քոլեջը և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը ներկայացվեցին "Հոգեբանական վերնիսաժ" EXPO-ի ընթացքում, որը կազմակերպված էր ԵՊՀ-ի Ընդհանուր հոգեբանության ամբիոնի կողմից• Ռեքավերի Քոկեջում կայացավ ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից կրեդիտավորված ( 10 կրեդիտ) «ՍՈՒԻՑԻԴՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲԺՇԿԱԿԱՆ և ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ» թեմայով տեսական վեցօրյա դասընթացը:• ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված (8 կրեդիտներ) "ԱՈՒՏԻԶՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ" դասընթացը կկայանա Ռեքավերի Քոլեջում հունիսի 15-16 ժամը 12:30-17:30• "ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ" ութօրյա տեսագործնական դասընթացը Ռեքավերի Քոլեջում: Մեկնարկը` մայիսի 23-ին ժամը 17:30
Հետաքրքիր փաստեր
• Պատմական ակնարկ շիզոֆրենիայի վերաբերյալ• Ի՞ՆՉ Է ՊԱԼԻԱՏԻՎ ԽՆԱՄՔԸ• ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԵՐԵՐ• Մեր կյանքն այնպիսին է, որպիսին այն դարձնում են մեր մտքերը• Հղիություն. ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները• ՀՈՒՅԶԵՐ. ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ • ՀԵՔԻԱԹԱԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ• ՑԱՎԱՅԻՆ ՎԱՐՔԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ• ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՍՏՐԱՏԵԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՑԱՎՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского