Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

Հղիություն. ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները

Հղիություն. ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները (1)

Հղիությունը յուրահատուկ ժամանակահատված է կնոջ կյանքում: Ինն ամիս շարունակ կնոջ ներսում ձևավորվում և զարգանում է նոր կյանք՝ կենդանի էակ, ում հետ կինն անտեսանելի, ամուր կապերով կապված է լինելու ողջ կյանքում, ով կնոջ համար դառնալու է ամենահարազատն ու կարևորն աշխարհում: Թե ինչպիսին կլինի ապագա երեխան, ինչ ունակություններով օժտված կլինի մեծապես կախված է հղի կնոջ կենսակերպից և հղիության հանդեպ նրա վերաբերմունքից: Յուրաքանչյուր կնոջ համար հղիությունը տարբեր հուզական ապրումներով լի փուլ է: Այդ սոցիալական դերին անցնելիս կինը, երեխային կրելուց, զգում է ոչ միայն ուրախություն, այլ նաև անհանգստություն ապագա երեխայի համար: Իրեն հղի գիտակցելու րոպեից, կնոջ հղիության հետ կապված, ի հայտ են գալիս հակադիր զգացողություններ: Նրա մոտ կարող է առաջանալ տագնապի զգացողություն և եթե տագնապը չափից ավելի է, ապա խանգարում է նորմալ կենսագործունեությանը: Գիտակցության մեջ առաջ են գալիս նաև հղիությանը բնորոշ հոգեբանական վերակառուցումներ, որոնցում աստիճանաբար ներգրավվում է երեխայի կերպարը: Այս փուլը սկսվում է, երբ կինը սկսում է զգալ պտղի առաջին շարժը: Երեխան իր շարժումներով ստիպում է ընդունել իրեն որպես առանձին մարդկային էակ՝ իր առանձին կյանքով, որը մայրը չի կարող ուղղորդել: Որոշ հղիների մոտ մտածմունքներն այնքան են խորանում, որ նրանց վարքի մեջ նույնպես սկսում են երևալ մանկական գծեր: Նրանք դառնում են ավելի զգայուն, տպավորվող և անօգնական: Հղիության այս շրջանում առաջանում է ներքին երկխոսություն մոր և երեխայի միջև, իսկ հատուկ զգայական վիճակը նպաստում է երեխայի կերպարի ստեղծմանը՝ ներգրավվելով կնոջ ինքնագիտակցության մեջ:

Դիտելով հղիությունը որպես զարգացման փուլ կարելի է առանձնացնել հիմնական տարբերակող յուրահատկություններ: Դրանք վերաբերվում են ինչպես հոգեֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական մակարդակին:

Հոգեֆիզիոլոգիական մակարդակում առանձնացվում են հետևյալ փոփոխությունները՝

Ակուստիկ. Շատ հաճախ հղիներին դուր չի գալիս բարձր երաժշտությունը, ավելի շատ գերադասում են լսել դասական երաժշտություն: Նրանց նյարդայնացնում է, երբ բարձր ձայն կամ անսպասելի աղմուկ են լսում՝ նախընտրելով հանգիստ և միապաղաղ մթնոլորտ:

Տեսողական. Հղիության ժամանակ կանանց մոտ դիտվում են նաև տեսողական փոփոխություններ՝ սկսելով ավելի խորը զգալ գեղեցիկը և ներդաշնակությունը:

Կինեսթետիկ. Հղիների մեծամասնությունն ավելի զգայուն է դառնում իր հպումների և տակտիլ ազդանշանների հանդեպ:

Հոտառական. Հղիության առաջին հինգ ամիսներում կանանց մոտ առաջանում է ոչ ադեկվատ ռեակցիա՝ և՛ ուժեղ, և՛ թույլ հոտերը կարող են դառնալ անհարմարավետության պատճառ: Հղիների մոտ հաճախ առաջ են գալիս դիֆերենցված զգացողություններ այն մասին, որ ուժեղ հոտերը կարող են վնասակար լինել ապագա երեխայի համար: Բացի այդ որոշ հոտեր ազդում են նաև  մոր վրա:

Համային. Հղիների մոտ հաճախ են առաջանում համի զգացողության փոփոխություններ: Նրանք սկսում են ընդունել համային որակները ոչ այնպես ինչպես սովորաբար: Նկատվում է որոշակի ուտելիքների և ըմպելիքների նկատմամբ բացասական վերաբերմունք, որոնք կարող են վնասակար լինել պտղի նորմալ զարգացման համար, օրինակ՝ նիկոտինը, ալկոհոլը, կոֆեինը:

 Նյութը պատրաստեց՝ կլինիկական հոգեբան Լալա Երիցյանը:

 


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

Կենտրոնի նորություններ
• ԲԱՑԱՌԻԿ տեսագործնական սեմինար. ՍԹՐԵՍԸ ԼՐԱԳՐՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ• ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի անդրադարձը 10.01.2018-ին կայացած ասուլիսին• Ռեքավերի Քոլեջը ներկայացնում է "Անգլերենը հոգեբանների համար" տեսագործնական դասընթացը: Փետրվարի 13-ից յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 17:30-19:30 (8 հանդիպում)• 10.01.2018 "Ինչ է ուզում կինը" հաղորդման հյուրն է հոգեբան Սոնա Հարությունյանը• Յուրաքանչյուրս մեր կյանքի գրքի հեղինակն ենք, թե ինչպիսին կլինի տարվա բովանդակությունը մեծապես կախված է հենց հեղինակից. Հոգեբան (տեսանյութ) • Փետրվարի 17-ին և 18-ին ժամը 13:00-16:30 նոր դասընթաց ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ` "Հոգեախտորոշում նկարչական արտթերապիայի միջոցով երեխաների հետ աշխատանքում"• "Ինչպես տոներից հետո վերադառնալ նորմալ աշխատանքային ռեժիմի" 7 հունվարի news.am• Ինչպես նոր տարում նոր կյանք սկսել. հոգեբանի խորհուրդները • ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՀԵՏՏՈՆԱԿԱՆ ԴԵՊՐԵՍԻԱՆ․ Hraparak.am-ի զրուցակիցը Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյանն է
Հետաքրքիր փաստեր
• Պատմական ակնարկ շիզոֆրենիայի վերաբերյալ• Ի՞ՆՉ Է ՊԱԼԻԱՏԻՎ ԽՆԱՄՔԸ• ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԵՐԵՐ• Մեր կյանքն այնպիսին է, որպիսին այն դարձնում են մեր մտքերը• ՀՈՒՅԶԵՐ. ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ • ՀԵՔԻԱԹԱԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ• ՑԱՎԱՅԻՆ ՎԱՐՔԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ• «ՏՐԱՎՄԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ• ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՍՏՐԱՏԵԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՑԱՎՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • Вторая клиническая больница
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Евразийская информационная лига
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского
  • Фонд Развития Евразийского Сотрудничества