Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

Ի՞ՆՉ Է ՊԱԼԻԱՏԻՎ ԽՆԱՄՔԸ

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության  (ԱՀԿ) սահմանման պալիատիվ խնամքը մի մոտեցում է, որն ուղղված է կյանքին սպառնացող հիվանդություններով տառապող հիվանդների և նրանց ընտանիքների կյանքի որակի բարելավմանը, տառապանքների կանխարգելմանն ու թեթևացմանը՝ ցավի և այլ ֆիզիկական, հոգեբանական և հոգևոր խնդիրների լուծմանը: 

Պալիատիվ խնամքն ուղղված է իրականացնելու հետևյալ դրույթները.

·         Հաստատել կյանքը և օգնել հիվանդին՝ մահն ընդունելու որպես բնականոն գործընթաց.

·         Չշտապեցնել և չհետաձգել մահը.

·         Ապահովելցավի և այլտանջալից ախտանիշների թեթևացումը.

·         Ինտեգրել հիվանդի խնամքի հոգեբանական և հոգևոր տեսանկյունները.

·         Աջակցել հիվանդին՝ հնարավորին չափով ակտիվ ապրելու մինչև մահը մնացած ժամանակահատվածը.

·         Աջակցել ընտանիքի անդամներին՝ հաղթահարելու հարազատի հիվանդության և կորստի գաղափարը.

·         Կիրառել համակողմանի մոտեցում՝ հիվանդին և նրա ընտանիքի անդամներին օգնելու նպատակով.

·         Կյանքի որակի բարելավում, ինչպես նաև՝ հնարավորության դեպում դրական ազդեցություն հիվանդության ընթացքի վրա.

·         Կիրառվում է հիվանդության վաղ փուլերում՝ կյանքի տևողությունը երկարացնող մեթոդների (քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա) հետզուգահեռ, և օգնում է ավելի լավ հասկանալ և կառավարել տագնապային կլինիկական խանգարումները:

Հոսփիսների ազգային խորհուրդն ու Պալիատիվ օգնության մասնագետների ծառայությունն առաջարկում են տարբերակել.

Ընդհանուր պալիատիվ խնամք, որն իրականացվում է մասնագետի և ընտանիքի անդամների կողմից ցածր և միջին կարգի բարդության օգնություն ցուցաբերելու միջոցով:

Մասնագիտացված պալիատիվ օգնության ծառայություն, որը նախատեսված է չափավոր և բարդ մակարդակի օգնություն պահանջող հիվանդների և նրանց ընտանիքների անդամների համար: Իրականացվում է տարբեր մասնագետներով համալրված խմբերի օգնությամբ:

Պալիատիվ օգնւթյունն ունիամբողջական բնույթ և դրանով զբաղվող մասնագետները հավատում են, որ բազմապրոֆիլային թիմային աշխատանքը ծանր հիվանդների և նրանց ընտանիքների հետ աշխատանքի ամենաճիշտ մոդելն է: Վերջին տարիներին զգալիորեն աճել է բժշկական թիմերում ընդգրկված հոգեբանների թիվը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ բժիշկներ բախվում են կյանքի ավարտի շրջանի հետ կապված հիվանդների, նրանց հարազատների և գործընկերների շրջանում առաջացող հոգեբանական խնդիրների հետ: Հայտնի է, որ կլինիկական դեպրեսիաներն ու տագնապներն ուղեկցում են «կյանքը լիմիտավորող» ախտորոշմամբ բազմաթիվ հիվանդների  (սրտի իշեմիկ հիվանդություն կամ դեմենցիաներ, որոնք ինքնուրույն չեն կրճատում կյանքի տևողությունը, սակայն գրեթե միշտ ուղեկցվում են հիվանդի կամ ընտանիքի անդամների վրա հոգեբանական կամ սոցիալական հետևանքներով):

Նյութը պատրաստեց՝ հոգեբան Տաթևիկ Առաքելյանը

Սկզբնաղբյուր՝ “Պալիատիվ Խնամք” բժշկահոգեբանական մեթոդական ուղեցույց, 2011

 

 


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

Կենտրոնի նորություններ
• ՑԱՎԻ ԴԻՄԱԿՆԵՐԸ. նորագույն տեղեկատվություն• 15-17, 2018 MANAGE PAIN միջազգային կոնգրես• Ռեքավերի Քոլեջում կայացավ "ՆԵՎՐՈՏԻԿ, ՍԹՐԵՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՍՈՄԱՏՈՖՈՐՄ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ" ՅՈԹՕՐՅԱ ՏԵՍԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ• Դեկտեմբերի 2-ին ժամը 12:00-16:30 Նոր տեսագործնական դասընթաց Ռեքավերի Քոլեջում` ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՐԵԽԱՅԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ• "ՀՈԳԵՄԱՐՄՆԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ" ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ• Մանկական հոգեթերապիա. վախերի հետ աշխատանք• Առաջին անգամ Ռեքավերի Քոլեջում` "ԱՇԽԱՏԱՆՔ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ" տեսագործնական դասընթացն է: նոյեմբերի29-ին և 30 ին, Ժամը 18:00-20:00• Մաշկային ինքնավնասումներ. կեղծիք թե հիվանդություն• Ռեքավերի Քոլեջում "Պարաշարժողական և նկարչական արտթերապիայի տեխնիկաները երեխաների հետ աշխատանքում" տեսագործնական դասընթացն է: Դեկտեմբերի 18-ին ժամը 12:00-16:30
Հետաքրքիր փաստեր
• Պատմական ակնարկ շիզոֆրենիայի վերաբերյալ• ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԵՐԵՐ• Մեր կյանքն այնպիսին է, որպիսին այն դարձնում են մեր մտքերը• Հղիություն. ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները• ՀՈՒՅԶԵՐ. ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ • ՀԵՔԻԱԹԱԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ• ՑԱՎԱՅԻՆ ՎԱՐՔԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ• «ՏՐԱՎՄԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ• ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՍՏՐԱՏԵԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՑԱՎՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского