Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

Պատմական ակնարկ շիզոֆրենիայի վերաբերյալ

 

«Շիզոֆրենիա» անվանումը ծագել է հունական բառարմատներից  («schiso»-ճեղքում, «phren» -հոգի, հոգեկան ճեղքվածություն, անձի երկատվածություն):

Շիզոֆրենիան քրոնիկական, էնդոգեն հիվանդություն է, որն ունի նոպայաձև կամ անընդմեջ հարաճուն (պրոգրեդիենտ) ընթացք: Այն դրսևորվում է անձի հետզհետե զարգացող փոփոխություններով՝ էներգետիկ պոտենցիալի անկմամբ, հույզերի աղքատացմամբ, խորացող ինքնամփոփությամբ (աուտիզմ), ինչպես նաև բազմազան հոգեախտաբանական խանգարումներով: Անձի վերոհիշյալ փոփոխությունները ընկած են շիզոֆրենիայի խանգարման հիմքում, որի ծանրության աստիճանը պայմանավորված է այդ փոփոխությունների խորացմամբ՝ հոգեկան գործունեության հազիվ նկատելի խանգարումներից մինչև խոր կազմալուծում: Շիզոֆրենիան բնորոշվում է մտածողության և ընկալման յուրահատուկ խանգարումներով: Շիզոֆրենիան էնդոգեն հիվանդություն, քանի որ նրա ախտածագման և պատճառագիտության մեջ մեծ դեր են խաղում ներքին մեխանիզմները:

Այն սկսվում է գերազանցապես երիտասարդ հասակում (17-25տ.), սակայն կարող է դրսևորվել նաև երեխաների և տարեց մարդկանց մոտ: Հիվանդության ընթանում է մի քանի ձևով: Տարածվածությունը երկու սեռերի մոտ գրեթե նույնն է, թեև կանայք հակված են ավելի ուշ տարիքում հիվանդանալու, քան տղամարդիկ:

Շիզոֆրենիան ուսումնասիրել են դեռևս 100 տարի առաջ: Հիվանդության ուսումնասիրման գործընթացում հիմնական դերը պատկանում է գերմանացի Էմիլ Կրեպելինին (Emil Kraepelin 1856-1926) և շվեցարացի Էուգեն  Բլոյյերին  (Eugen Bleuler 1857-1939):

Շիզոֆրենիայի հատուկ հոգեախտաբանական նշանները նկարագրվել են այդ հիվանդությունը առանձին նոզոլոգիական միավոր համարելուց դեռ շատ առաջ: Մորելը (1857թ.) ուշադրություն է դարձրել երիտասարդ տարիքում առաջացող յուրահատուկ թուլամտությանը: Քալբաումը և Հեկկելը 19-րդ դարի 70-ական թթ. նկարագրել են կատատոնիան և հեբեֆրենիա: Մանյանը (1888թ.) ներկայացրել է ցնորազառանցանքային պսիխոզների պատկերը:

Ռուսական հոգեբուժության մեջ շիզոֆրենիան նկարագրվել է տարբեր անվանումներով՝ իդեոֆրենիա (Վ. Խ. Կանդինսկի, 1887 թ.) և դիզնոյա (Ս. Ս. Կորսակով, 1891 թ.): Գերմանացի հոգեբույժ Է. Կրեպելինը 1896 թ. նկարագրել է մի խումբ հոգեկան հիվանդություններ՝ դրանց անվանելով վաղաժամ թուլամտություն (լատ. «demendia praecox»): Ըստ Կրեպելինի այդ յուրահատուկ վաղաժամ թուլամտությունը, որն ի հայտ է գալիս երիտասարդ տարիքում, տվյալ հիվանդության հիմնական նշանն է, անկախ նրա կլինիկական ձևից: Ինչ վերաբերում է կլինիկանան ձևերին, Կրեպելինը դրանք նկարագրում էր մեկ միասնական հիվանդության՝ վաղաժամ թուլամտության սահմաններում: Սակայն պսիխոզի տարատեսակների հետագա ուսումնասիրության ընթացքում  հայտնաբերվեցին հիվանդության մի շարք խառը անցումային ձևեր, որոնք անմիջապես չէին հանգեցնում վաղաժամ թուլամտության: Տարբեր հետազոտողների կողմից մեծ թվով կատամնեզային նյութերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ չնայած շիզոֆրենիայի յուրաքանչյուր սրացումից հետո մնում են հոգեկանի աննշան փոփոխություններ, այնուամենայնիվ հիվանդները կարողանում են որոշ ժամանակ պահպանել իրենց սոցիալական դիրքը: Այնուհետև հիվանդության ելքային վիճակների ուսումնասիրությունից պարզվեց, որ դրանք տարբերվում են գլխուղեղի օրգանական ախտահարման հետևանքով առաջացած թուլամտություններից, որն առաջին հերթին բնորոշվում է բանականության կայուն իջեցմամբ:

Այս ամենից ելնելով վիեննացի հոգեբույժ Ե. Բլոյերը (1911թ.) տվյան հիվանդությունը բնութագրելիս չափանիշ ընդունեց ոչ թե վաղ զարգացող ելքային վիճակները (ինչպես գտնում էր Կրեպելինը), այլ հոգեախտաբանական սկզբունքը: Բլոյերը ելնում էր այս հիվանդության բնորոշ հոգեկան խանգարումների յուրահատուկ կառուցվածքից, այսինքն՝ հոգեկան ճեղքվածությունից, ուստի և պսիխոզների այս խմբի համար առաջարկեց «շիզոֆրենիա» տերմինը:

Շիզոֆրենիայի ժամանակ ճեղքվածությունը դրսևորվում է հոգեկան գործունեության ամբողջական խախտման ձևով, ընդգրկելով ճանաչողական, հուզական, վարքային ոլորտները, որոնցով էլ պայմանավորված են պոզիտիվ և նեգատիվ ախտանիշներն: Դրական ախտանշանները հոգեկանի մեջ նոր երևույթների ավելացումն է: Այստեղ ներառվում են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են զառանցանքները, ցնորքները, վարքային խանգարումները: Բացասական ախտանշանները հոգեկան գործունեության նորմալ երևույթների անհետացումն է՝  մոտիվացիայի կորուստը, հուզականությա նվազումը, աուտիզմը, իրականության նկատմամբ հետաքրքրության կորուստը, կյանքի բացակայությունը, սոցիալական հարաբերությունների կորուստը և այլն:

Այսպիսով, այս ամենը առաջ է բերել տարաձայնություններ շիզոֆրենիայի նոզոլոգիական սահմանների որոշման հարցում: Չնայած դրան՝  բոլոր հետազոտողները համակարծիք են այն հարցում, որ շիզոֆրենիան զարգանում է օրինաչափ ստերեոտիպով և անձի յուրահատուկ փոփոխություններով, որոնցով էլ այն տարբերվում է հոգեկան մյուս հիվանդություններից:

 

Նյութը պատրաստեց՝ կլինիկական հոգեբան Լալա Երիցյանը:

 


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

Կենտրոնի նորություններ
• Ռեքավերի Քոլեջը հայտարարում է ԳՈՐԾՆԱԿԱՆ ԼՈԳՈՊԵԴԻ ԴՊՐՈՑ պիլոտային նախագծի մեկնարկը! Դպրոցի ղեկավար և հիմնական դասախոս` մանկավարժական գիտությունների դոկտոր, լոգոպեդ Ժաննա Պայլոզյան: • ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՎԱԾ (14 ԿՐԵԴԻՏՆԵՐ) "ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ԵՒ ՇԻԶՈՖՐԵՆԱՆՄԱՆ ՓՍԻԽՈՏԻԿ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ" ՅՈԹՕՐՅԱ ՏԵՍԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԿԿԱՅԱՆԱ ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ ԺԱՄԸ 17:00-ԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍՈՂՈՅԱՆԻ “ՍՏԻԳՄԱՆ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ” ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔՈՎ• "Նկարչական արտթերապիայի առանձնահատկությունները աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների հետ աշխատանքում" տեսագործնական դասընթացը Ռեքավերի Քոլեջում , փետրվարի 9-ին և 10-ին ժամը 12:00-15:30• ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված (14 կրեդիտներ) «ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ և ՇԻԶՈՖՐԵՆԱՆՄԱՆ ՓՍԻԽՈՏԻԿ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ» թեմայով տեսագործնական դասընթացը կկայանա Ռեքավերի Քոլեջում` փետրվար 4-ից 25-ը (7 պարապմունք երկուական ժամ տևողությամբ)• Փետրվարի 3-ին ժամը 12:00-16:30 Ռեքավերի Քոլեջում "ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՐԵԽԱՅԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ" տեսագործնական դասընթացն է: Նաախատեսված է լոգոպեդների, հոգեբանների և մանկավարժների համար:• Սիրելի ընկերներ, Ռեքավերի Քոլեջի անձնակազմը շնորհավորում է Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա կապակցությամբ, մաղթում ձեզ լավագույնը անձնական և աշխատանքային ոլորտներում, հավատ սրտներում և նվիրում այս առակը`• 2018-ը ՑԱՎԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏԱՐԻ. ՍՑԿԿ-ի 2018թ.-ի ձեռքբերումները• Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ! • Ռեքավերի Քոլեջում հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 28-ը կայացավ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳիՐԸ!
Հետաքրքիր փաստեր
• Ի՞ՆՉ Է ՊԱԼԻԱՏԻՎ ԽՆԱՄՔԸ• ՆԵՐԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԵՐԵՐ• Մեր կյանքն այնպիսին է, որպիսին այն դարձնում են մեր մտքերը• Հղիություն. ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները• ՀՈՒՅԶԵՐ. ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ • ՀԵՔԻԱԹԱԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ• ՑԱՎԱՅԻՆ ՎԱՐՔԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ• «ՏՐԱՎՄԱ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ• ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՍՏՐԱՏԵԳԻԱՆԵՐԻ ԴԵՐԸ ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ՑԱՎՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского