Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ՌԵՔԱՎԵՐԻՔՈԼԵՋԸ գործում է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում սկսած 01.10.2015թվականից:   Ռեքավերի Քոլեջը առաջինն է Հայաստանում և տարածաշրջանում: Քոլեջի տեսագործնական դասընթացներին և թրեյնինգներին արդեն մասնակցել են շուրջ 50հոգի, որոնց թվում ՀՀ-ան ԲՈՒՀ-րի դասախոսներ և ուսանողներ, հոգեկան առողջության ոլորտում աշխատող մասնագետներ , հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք և նրանց հարազատները: Քոլեջը արդեն ունի 28 շրջանավարտ

Քոլեջում արդեն ձևավորվել են բացման և հավաստագրերի հանձնման ավանդույթներ: Քեքավերի Քոլեջի յուրաքանչյուր շրջանի բացմանը Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար` Արմեն Սողոյանը և Ռեքավերի Քոլեջի ղեկավար` Լիլիթ Բաղդասարյանը ներկայացնում են բաց դասախոսություն “Ինչ է հոգեկան առողջությունը և Ռեքավերի Քոլեջի առանձնահատկությունները» թեմայով: Դասախոսության նպատակն է մարդկանց տեղեկացնելը Քոլեջի կառուցվացքին և հոգեկան առողջության պահպանման կարևորությանը: Քոլեջի յուրաքանչյուր շրջանի վերջում կայանում է հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Ռեքավերի Քոլեջի ժամանակացույցն է`

01.10.15 -25.12.15    1-ին  շրջան                              14 շրջանավարտ

01.04.16-01.07.16      2-րդ   շրջան                            14 շրջանավարտ

01.10.16 -25.12.16    3- րդ  շրջան                              խումբը հավաքագրվում է

 

Քոլեջի հյուրերն և արտասահմանյան ուսանողները`

2016 թվականի Հունիսին ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒմ հյուրընկալվեց առաջին արտասահմանյան հյուրը` Ուկրաինայի Սմելո քաղաքի հոգենյարդաբանական տուն-ինտերնատի ղեկավար` Տատյանա Մորոզը: Այցի նպատակն էր մասնակցել Քոլեջի դասընթացներին նմանօրինակ ծառայություն Ուկրաինայում հիմնելու համար: Հյուրը մասնակցեց “Շիզոֆրենիա”, “Դեպրեսիա” դասընթացներին:

2016թվ. hուլիսին Ռեքավերի Քոլեջի հյուրն էր հոգեբույժ, Ավստրալիայի և Նիդերլանդների համալսարանների պրոֆեսոր` Օլավ Նիելսենը: Հյուրը մասնակցեց Քոլեջի դասերից մեկին, ծանոթացավ Քոլեջի կառուցվացքին:

Նորություններ մեր մասին`

Ռեքավերի Քոլեջի առաջին շրջանի ավարտին դեկտեմբերի 25-ին լույս տեսավ նրա գործունեությունը մեկնաբանող հոդված Համաշխարհային Առողջապահության ամսագրում:

2016թվ ապրիլի 23-26 Թբիլիսիում կայացած Համաշխարհային հոգեբուժական կազմակերպության տարածաշրջանային կոնֆերանսի ընթացքում Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդսարյանը ներկայացրեց Ռեքավերի Քոլեջը որպես հոգեկան առողջության ոլորտում ծառայության մատուցման նորագույն և արդյունավետ միջոց:

2016 թվականի օգոստոսի 15-17 Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը ներկայացրեց Քոլեջի գործունեությունը CARe Europe հոգեկան առողջության կազմակերպության եվրոպական երկրների համաժողովի ընթացքում:

2016 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Քոլեջի բացման հերթական տոնական արարողությւնը, իսկ սկսած հոկտեմբերի  15-ից կմեկնարկեն նոր շրջանի դասընթացները: 


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского