Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

Սեպտեմբերի 10-ը սուիցիդների կանխարգելաման միջազգային օրն է
Մամլո ասուլիս Հայացք մամուլի ակումբում

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: Այս կապակցությամբ սեպտեմբերի 9-ին Հայացք մամուլի ակումբը հյուրընկալել էր Խ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն սուիցիդոլոգ (ինքնասպանագետ), հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանին և Սուիցիդի (Անտիսուիցիդ) կանխարգելման և վերլուծությունների հայկական կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանին:
«Ինքնասպանությունները աշխարհում 3-րդ տեղն են զբաղեցնում ՝ դժբախտ պատահարներից և սպանություններից հետո: 2003 թվականին Համաշխարհային առողջապահական կազմակերպությանը կից ստեղծվեց Սուիցիդների կանխարգելման ասոցացիան, որն էլ 2003 թվականից ի վեր սեպտեմբերի 10-ը սահմանեց որպես ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր: Հայաստանում ինքնասպանությունների թիվը աճ է արձանագրում, սակայն ճգնաժամային չէ: Միջազգային ստանդարտների հետ համեմատ նկատելի է թվաքանակի դանդաղ աճ: 2009-2012թթ աճ է գրանցվել, իսկ 2012-ից մինչև 2015 թվականը մնացել է նույնը, իսկ 2015-ից հետո այդ աճը իջնում է»,- նշեց Կամո Վարդանյանը և նկատեց, որ Հայաստանում վերջին տարիներին ակտիվացել են ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքները:
Ըստ Կամո Վարդանյանի գոյություն ունի նախասուիցիդալ շրջան, երբ մարդը անցնում է մի քանի փուլով, երբ ունենում է անտիվիտալ մտքեր, սուիցիդալ մտքեր, սուիցիդալ որոշում և սուիցիդալ փորձ. « Յուրաքանչյուր փուլ ունի իր նշանները, որոնք կոչվում են սուիցիդի բանալիներ: Շատ հազվադեպ է լինում, երբ մարդիկ ինքնասպանություն են գործում պահի ազդեցության տակ: Ինքնասպանության դեպքերը բավականին երկար ժամանակահատվածի արդյունք են: Կան մարդիկ, ովքեր տարի ու կես կարող են գտնվել այդ փուլում: Ինքնասպանություն գործելու որոշում կայացրած մարդիկ սկսում են բաժանվել իրենց նվիրական իրերից: Կամ եթե նախկինում խանդել են կնոջը, դառնում են անտարբեր: Նրանք սկսում են մեկուսանալ մարդկանցից, դիտել տխուր, մահվան մասին ֆիլմեր: Մարդիկ պետք է հասկանան այս բանալիները: Անձը պետք է ուշադիր լինի իր ուսուցչի, աշակերտի, գործընկերոջ նկատմամբ: Այս նշանները նկատելիս պետք է ուղղորդել տվյալ անձին համապատասխան մասնագետի մոտ: Սա պայքարի ավելի արդյունավետ միջոց է, քան սահմանափակող միջոցառումները, օրինակ, կամուրջների մոտ արգելափակող պատնեշներ կառուցելը, որ մարդ իրեն չկարողանա գցի. նա այլ միջոցներ կգտնի կյանքին վերջ տալու»: Կամո Վարդանյանը նաև նշեց, որ արդյունավետ է գործընթացը կանխարգելել սկզբնական փուլում. «Եթե նկատում եք, որ մարդը մեկուսացել է, տխուր է, մահվան մասին է խոսում, շփումներում սահմանափակ է, ուրեմն ակնհայտ է, որ տվյալ պահին նա ապրում է սոցիալական մահ: Նմանատիպ անձինք չեն ուզում անվերապահ մեռնել: Ուղղակի իրենք այլ ելք չեն տեսնում: Այդ է պատճառը, որ դուռը բաց են թողնում, լույսը վառ են պահում, որպեսզի մեկը բռնի նրանց ձեռքը ու ասի՝ մի´ արա: Նրանք զգում են մարդու կարոտ: Նրանք ուշադրության կարիք ունեն, բայց չեն ստանում դա: Հաճախ մարդու տանը տեղի է ունենում ինքնասպանություն, իսկ ընտանիքի անդամների համար դա բացարձակ անակնկալ է: Պատճառն այն է, որ մարդիկ միմյանց նկատմամբ ուշադիր չեն: Սա կոչվում է հոգեբանական քաղաքակրթություն, որը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ»,- ասաց Կամո Վարդանյանը:
Ըստ հոգեբանի՝ ինքնասպաններին հատուկ է 3 հոգեվիճակ: Առաջին՝ սթափ վիճակը, երբ գործում է պատասխանատվության գործոնը: Օրինակ, մարդը խոշոր գումար է վարկ վերցրել և հասկանում է, որ չի կարող վճարել: Նա ինքնասպանությունն է համարում ելքը: Երկրորդը՝ ախտաբանական վիճակը՝ շիզոֆրենիկ, դեպրեսիվ պսիխոզների ժամանակ, որոնց ընթացքում գիտակցության մթագնում է տեղի ունենում: Երրորդը՝ սահմանային վիճակում իրականացվող ինքնասպանություններ: Այդ դեպքում մարդը հիվանդ չէ, բայց գտնվում է մի հոգեվիճակում, որը նաև նորմալ չէ: Ի դեպ, ամենից մեծ թվով ինքնասպանությունները այդ վիճակում են կատարվում:
«Անտիսուիցիդ» կենտրոնի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանն էլ նշեց, որ այն ընտանիքները, որտեղ ինքնասպանության դեպք է գրանցվել, գտնվում են ռիսկային խմբում: Հոգեբանները պետք է նրանց հետ ակտիվորեն աշխատեն: Կարիք կա աշխատելու նաև հիվանդանոցների հետ, որպեսզի ուղիղ կապ լինի այն մարդկանց հետ, որոնք ինքնասպանության փորձ են արել: Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում 2015 թվականին ստեղծվել է «Անտիսուիցիդ» հոգեկան առողջության կենտրոնը, որը համակարգում է բոլոր գործընթացները. «Միջազգային փորձի համաձայն՝ կենտրոնում աշխատում են այնպիսի մարդիկ, ովքեր կատարել են ինքնասպանության փորձ, սակայն հետո հասկացել են, որ պետք է ապրեն: Կարևոր է, որ նրանք փոխանցեն սեփական փորձը: Կարևոր հանգամանք է նաև մասնագետների վերապատրաստումը արտերկրում, ինչը նույնպես այսօր ակտիվորեն կատարվում է»,- ասաց Լիլիթ Բաղդասարյանը:
Լիլիթ Բաղդասարյանը նաև նշեց, որ իրենց գլխավոր նպատակներից մեկը Սուիցիդների կանխարգելման ազգային ծրագրի ստեղծումն է, քանի որ միայն կառուցվածքային մոտեցման միջոցով է հնարավոր հաջողության հասնել, որպեսզի յուրաքանչյուրը ստանա օգնություն, եթե դրա կարիքը ունի:

http://hayacq.com/5737--.html


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

Կենտրոնի նորություններ
• Կայացավ <<ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԹԼՎԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ>> ՏԵՍԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ• ԴԵՊՐԵՍԻՎ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ տեսագործնական դասընթաց• «Оբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ՝ ժամանակակից մոտեցումներ» տեսագործնական դասընթաց• "ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՆԵՎՐՈՏԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ" դասընթաց• "ՄԱՐՄՆԱԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԱՐՏԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵԽՆԻԿԱՆԵՐ" տեսագործնական դասընթաց: 08.02-09.02.2020• “Ձախլիկության” հիմնախնդիրը (Ամեն ինչ “ձախլիկություն” ունեցող երեխաների մասին) տեսագործնական դասընթաց, 22.02.2020 • <<ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԹԼՎԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ>> ՏԵՍԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ• ՆԵՅՐՈԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴՊՐՈՑ• Ռեքավերի Քոլեջում կայացավ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված ( 12 կրեդիտ) «ՀԵՏՏՐԱՎՄԱՏԻԿ ՍԹՐԵՍԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԲԺՇԿԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ» թեմայով տեսական վեցօրյա դասընթացը
Մենք ԶԼՄ-ներում
• Կենտրոն հեռուստաալիք "Առողջարան" 29.11.19 "Կպչուն մտքեր և մտածողության խնդիրներ"• "Ինքնասպանությթուն. Ինչպես կանխարգելել" հարցազրույցը Շողակաթ հեռուստաալիքում• 12.02.2019-ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար Արմեն Սողոյանը ընտրվել է Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ• news.am-ի "Հարցրու բժշկին" հաղորդաշարում հարցազրույց Ռեքավերի Քոլեջի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Լիլիթ Բաղդասարյանի հետ• Նոյեմբերի 10-ին, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի 10-րդ համագումարին Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ վերընտրվեց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հիմնադիր և գիտական ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու,դոցենտ Արմեն Ֆրունզիկի Սողոյանը• Ցավը սթրեսի «մարմնական դիմակն» է• «Ոչինչ չեմ ուտում, բայց գիրանում եմ» հարցազրույց հոգեբանի հետ• Հոգեմարմնական առողջություն աշխատաժողով Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնում• Հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր. Հարցազրույց հոգեբան Սոնա Հարությունյանի հետ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского