Մոռացել էք գաղտնաբառը? | Գրանցվել

Սեպտեմբերի 10-ը սուիցիդների կանխարգելման միջազգային օրն է

Սեպտեմբերի 10-ը սուիցիդների կանխարգելման միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Հայացք ակումբի կողմից կազմակերպած մամլո ասուլիսին հոգեկան առողջության պահպանման ուղերձով ելույթ ունեցան  ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, սուիցիդոլոգ, հ.գ.դ. Կամո Վարդանյանը և "Անտիսուիցիդ" սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների հայկական կենտրոնի ղեկավար հ.գ.թ., դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը

Մամլո ասուլիսի նյութերը ներկայացվեցին Արմենիա TV, News.am, tert.am, , Երկիր Մեդիա հեռուստաալիքների և կայքէջերի կողմից:

Ներկայացնում ենք tert.am-i կողմից հրատարակած նյութը ամբողջությամբ`

 

Ինքնասպանությունների կանխարգելման ասոցիացիան դեռևս 2003 թվականին սեպտեմբերի 10 –ը հռչակել է ինքնասպանությունների կանխարգելման օր, ինչը կարևոր ձեռքբերում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն սուիցիդոլոգ , հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը: Նա նշեց, թե սա կարևոր ձեռքբերում է, քանի որ մինչ այս երևույթը տարերային բնույթն էր կրում:

«Սուիցիդ երևույթը նախկինում քննարկվում էր միայն համապատասխան կառույցների կողմից: Սուիցիդի կանխարգելման առումով հիմնավորված ու ամբողջական տեսք չուներ, իսկ այս կառույցի շնորհիվ երևույթը սկսեց կանոնակարգվել»,- ասաց նա:

«Անտիսուիցիդ» սուիցիդի կանխարգելման և վերլուծությունների հայկական կենտրոնի ղեկավար, ՀԳԹ, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանն էլ նկատեց, թե ինքնասպանությունների կանխարգելումը ոչ միայն մասնագետների, այլև ամբողջ հասարակության և բոլոր մարդկանց խնդիրն է: Նրա կարծիքով՝ ինքնասպանությունների մեծ մասը կարելի կանխարգելել , եթե հասարակությունը ուշադիր լինի մեկը մյուսի նկատմամբ:

«Այսօրվա համար մի կարգախոս եմ ուզում ասել, որ կյանքի ինչ- որ դժվարին իրավիճակում եք, նույնիսկ, եթե շատ վատ է Ձեր վիճակը, կյանքը, հիշեք, որ մի գիրք կա, որը դեռ չեք կարդացել, մի երկիր կա, որ դեռ չեք գնացել, մի մարդ կա ում հետ դեռ չեք ծանոթացել»,- նշեց Լիլիթ Բաղդասարյանը:

Կամո Վարդանյանը մեջբերեց Ինքնասպանությունների կանխարգելման ասոցիացիայի 2011 թվականին հաշվետվության որոշ կետեր՝ շեշտելով, թե արձանագրված է, որ բոլոր տեսակի ինքնասպանությունները հասարակության համար աղետ են: Սակայն որպես կարևոր կետ առանձնացրեց, այն, որ ինքնասպանությունները կարելի կանխարգելել: Սուիցիդոլոգի գնահատմամբ՝ ինքնասպանությունները չի կարելի ընդհանրապես վերացնել, բայց քանակական առումով կարելի է նվազեցել: Վարդանյանին դիտարկմամբ՝ ինքնասպանությունները քանակապես նվազեցնելու համար հարկավոր է, որ պետությունը ստեղծի ազգային ծրագրեր, որտեղ մեծ դեր կտրվի ինքնասպանությունների կանխարգելմանը:

«Ինքնասպանությունները կատարվում են ոչ միայն հարաբերական հանգիստ վիճակում, այլև հոգեկան սահմանային վիճակում: Եթե խոսենք քանակական տեսանկյունից, ապա սուիցիդը սահմանային վիճակում ավելի շատ է լինում: Կանխարգելում իր մեջ ներառում է այն վիճակը, որ կարելի է մոտեցնել մարդուն հարաբերական հանգիստ: Երբ ասում ենք սուիցիդի կանխարգելել, նկատի ունենք համալիր ծրագիր իրականացնել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սուիցիդի գնացող մարդն անցնում է նախաինստիտուցիոնալ փուլ: Այս փուլի ընթացքում տեղի են ունենում հոգեկան մի շարք մոտեցումներ, սուիցիդալ մտքեր, միայն աֆեկտից սուիցիդներն են, որ անակնկալ գնում է դեպի ինքնասպանություն: Նախասուիցիդային փուլը կարող է տևել մեկ ու կես տարի՝ մարդու մոտ կնկատվի վարքի փոփոխություն, դեպրեսիա, անբավարարություն, կյանքի ոչ լիարժեքության զգացում: Այդ ժամանակ մահը դառնում է փրկություն»,- ընդգծեց Վարդանյանը:

Վերջինս նկատեց, որ պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի ինքնասպանությունը չհամարվի խորհրդավոր երևույթ, քանի որ այն ինչ խորհրդավոր է հետաքրքիր է: Վարդանյանը, խոսելով ՀՀ-ում ինքնասպանությունների թվերի մասին՝ 7 ամսում 117 կատարված ինքնասպանություն, նշեց, թե ՀՀ-ում գրեթե չի աճում: Նրա գնահատմամբ՝ թվերի օրինաչափությունը պահպանվում է:

«Մեզ մոտ դանդաղ է աճ գրանցվում, սա մեր ձեռքբերումներից է, բայց ընդհանրապես աշխարհում սուիցիդի քանակն աճում է: Ցավալին այն է, որ երևույթը երիտասարդանալու միտում է դրսևորում, հիմա ավելի շատ երիտասարդների մոտ է սուցիդալ մտքեր առաջանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սուիցիդի համար 800 պատճառ է բերում: Բայց մեզ մոտ ծերերը հիմնականում ինքնասպանության չեն գնում»,- շեշտեց Կամո Վարդանյանը:

Լիլիթ Բաղդասարյան էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ սուիցիդի կանխարգելման առումով մեծ է ընտանիքի դերը, քանի որ դեռահասները խոցելի խումբ են: Նրա համար անհրաժեշտ է, որ դեռահասների համար դպրոցից հետո լինեն զբաղվածության կենտրոններ:

«Որքան մարդը լիարժեք ու հագացած կյանք է ունենում, այնքան քիչ հավանական է դառնում սուիցիդի դիմելը: Մեր դեռահասները պետք է զբաղված լինեն, որպեսզի նրանք փողոցում չլինեն: Պետք է հետևել, թե ինչ կայքեր է մտնում երեխան, սակայն դա չի կարելի անել կպչուն ձևով, այլ պետք է ընկեր լինես երեխայիդ համար, որ նա քեզ վստահի»,- եզրափակեց Լիլիթ Բաղդասարյանը:

Աղբյուր` http://www.tert.am/am/news/2017/09/08/Suicide/2477793


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

Կենտրոնի նորություններ
• Հուլիսի 22-ին Ռեքավերի Քոլեջում կայացավ "Աուտիզմ ունեցող երեխաների խաղային և խոսքային գործունեության զարգացման մեթոդները" տեսագործնական դասընթացը• Ռեքավերի Քոլեջում օգոստոսի 24-ին ժամը 16:00-18:00 և 25-ին 12:00-16:30 Նոր տեսագործնական դասընթաց`<<Լոգոպեդական աշխատանքի ժամանակակից մոտեցումները թլվատության դեպքում>> • Օգոստոսի 16, 17-ին ժամը 17:30-19:00 նոր դասընթաց Ռեքավերի Քոլեջում` "Հիպերակտիվություն: Փորձենք նայել երեխայի տեսանկյունից"• Հոգեթերապիայի արդյունավետությունը• Ազատ կամք• Հուլիսի 12-ից ժամը 17:00-19:00 Ռեքավերի Քոլեջում "ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ Մաս 1." 8-օրյա դասընթացն է:• Հուլիսի 21-ին և 22-ին Ժամը 12:30-16:00 ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ ` "Հոգեախտորոշում նկարչական արտթերապիայի միջոցով երեխաների հետ աշխատանքում" փուլ 1 դասընթացն է• ԿԻՆ-ՏՂԱՄԱՐԴ փոխհարաբերություններ. հոգեբանական քննարկում• Հուլիսի 10-ին ժամը՝ 18։00
Մենք ԶԼՄ-ներում
• Առողջ նախագիծ. Թեմա`Սթրես և սթրեսակայունություն (տեսանյութ)• Ի՞ՆՉ ԵՆ ՔՈՂԱՐԿՈՒՄ ՕԳՏԱՏԵՐԵՐԸ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ. Հարցին պատասխանում է Սթրեսի եւ ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ., դոցենտ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ• ՑԱՎԻ ախտորոշման և հաղթահարման բժշկահոգեբանական մոտեցում. "Առողջարան" հաղորդման հյուրն է հ.գ.թ. Սոնա Հարությունյանը• Հոգեբան Սոնա Հարությունյանը Հանրային Ռադիոյի "Դպրություն" հաղորդաշարի հյուրն է• Ինչ է սթրեսը• Հոգեբան Սոնա Հարությունյանը Հանրային Ռադիոյի "Դպրություն" հաղորդաշարի հյուրն է • Հանրային ռադիոյի ուղիղ եթերում զրույց Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի ղեկավար, հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյանի հետ• Մարտի 20-ին Ռեքավերի Քոլեջի ղեկավար, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը մասնակցեց Հ1 հեռուստաալիքի "Առաջին Տաղավար" հաղորդմանը• Հուզական ոլորտը մեծ դեր ունի կնոջ կյանքում. կնոջն անհրաժեշտ է սիրել և ոչ թե հասկանալ
Քոլեջի նորությունները
• Հուլիսի 22-ին Ռեքավերի Քոլեջում կայացավ "Աուտիզմ ունեցող երեխաների խաղային և խոսքային գործունեության զարգացման մեթոդները" տեսագործնական դասընթացը• Ռեքավերի Քոլեջում օգոստոսի 24-ին ժամը 16:00-18:00 և 25-ին 12:00-16:30 Նոր տեսագործնական դասընթաց`<<Լոգոպեդական աշխատանքի ժամանակակից մոտեցումները թլվատության դեպքում>> • Օգոստոսի 16, 17-ին ժամը 17:30-19:00 նոր դասընթաց Ռեքավերի Քոլեջում` "Հիպերակտիվություն: Փորձենք նայել երեխայի տեսանկյունից"• Հուլիսի 12-ից ժամը 17:00-19:00 Ռեքավերի Քոլեջում "ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ Մաս 1." 8-օրյա դասընթացն է:• Հուլիսի 21-ին և 22-ին Ժամը 12:30-16:00 ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ ` "Հոգեախտորոշում նկարչական արտթերապիայի միջոցով երեխաների հետ աշխատանքում" փուլ 1 դասընթացն է• Ռեքավերի Քոլեջի ղեկավար, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանի մասնակցությունը ԱՀԿ-ի կողմից Լիտվայի Վիլնյուս քաղաքում կազմակերպված «Հոգեկան առողջություն, մարդու իրավունքներ, ռեքավերի (ապաքինում) և ծառայությունների բարելավում» տեսագործնական դասընթացին:• Հուլիսի 1-ին Ռեքավերի Քոլեջում կայացավ "ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԸ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ" տեսագործնական սեմինարը• Հունիսի 14-25 -ը Ռեքավերի Քոլեջում կայացավ լոգոպեդների համար նախատեսված` "ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԱԼԲՈՄՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ" տեսագործնական դասընթացը• Հունիսի 8-20 Ռեքավերի քոլեջում կայացավ "ԴԵՊՐԵՍԻՎ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ" Առողջապահության Նախարարության կողմից կրեդիտավորված (12կրեդիտ) դասընթացը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»
  • Общество содействия меценатству и благотварительности им. И.К.Айвазовского