Պահպանենք հոգեկան առողջությունը կորոնավիրուսի բռնկման ժամանակ

Վարակիչ հիվանդությունները, ինչպիսին ներկա Կորոնավիրուսն է (Covid 19) կարող են տագնապ առաջացնել և ազդել հոգեկան առողջության վրա: Վիրուսի տարածման և այլ տեղեկատվությանը զուգuահեռ, նման իրավիճակներում կան բազմաթիվ միջոցներ կառավարելու մեր լավակեցությունը:

 Ներկայացնում ենք խորհուրդներ, որոնք հուսով ենք, որ կօգնեն ձեզ, ձեր ընկերներին և ընտանիքին, պահպանել հոգեկան առողջությունը այն ժամանակ, երբ առկա են ֆիզիկական առողջության համար հնարավոր սպառնալիքներ:

Փորձեք խուսափել շահարկումներից և փնտրեք բռնկման վերաբերյալ հավաստի աղբյուրներ

Խոսակցությունները, շշուկներն ու շահարկումները կարող են անհանգստություն պատճառել և նաև խուճապ առաջացնել: Վիրուսի մասին իրական տեղեկատվություն ունենալը կարող է օգնել ձեզ ավելի վստահ զգալ: Ցանկալի է հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Հետևեք հիգիենայի խորհուրդներին, ինչպիսիք են ձեռքերը սովորականից ավելի հաճախ լվանալը՝ 20 վայրկյան օճառով և տաք ջրով: Դա պետք է անել, երբ տուն կամ աշխատանքի եք գալիս, մաքրում եք քիթը, փռշտում կամ հազում, ձեռք եք տալիս սնունդին կամ ուտում եք: Եթե չեք կարող ձեռքերը միանգամից լվանալ, ապա օգտագործեք համապատասխան լուծույթներ/գելեր և հետո հնարավորության դեպքում լվացեք դրանք:

Փռշտալիս կամ հազալիս պետք է օգտագործել անձեռոցիկներ և օգտագործելուց հետո արագորեն ազատվել դրանցից: Պետք է մնալ տանը, եթե լավ չեք զգում:

Եղեք կապի մեջ

Սթրեսի ժամանակ մենք ավելի լավ ենք աշխատում, եթե կա կոլեկտիվ և աջակցություն: Փորձեք և կապ հաստատեք ձեր ընկերների և ընտանիքի հետ կամ դիմեք թեժ գիծ աջակցության համար:

Խորհուրդ է տրվում պահպանել առօրյա ռիթմը: Սրան զուգահեռ, ըստ հնարավորության փորձեք կառավարել սթրեսները, ապահովել ֆիզիկական ակտիվություն և հավասարակշռված սնննդակարգ:

Մնացեք կապի մեջ սոցիալական ցանցերում գտնվող ընկերների հետ, բայց զերծ մնացեք սենսացիաներից: Օգտագործեք միայն հավաստի/վստահելի սկզբնաղբյուրներ և հիշեք, որ ձեր ընկերները նույնպես կարող են անհանգստանալ:

Խոսեք ձեր երեխաների հետ

Շատ կարևոր է առողջության վերաբերյալ ծրագրերում ներգրավել ընտանիքի անդամներին այդ թվում երեխաներին: Պետք է զգոն լինել և հարցնել երեխաներին, թե ինչ են նրանք լսել բռնկման մասին և աջակցել նրանց՝ առանց նրանց տագնապ առաջացնելու:

Պետք է նվազագույնի հասցնել մեր երեխաների վրա բացասական ազդեցությունը և փաստերը բացատրել նրանց: Քննարկեք նրանց հետ նորությունները, բայց փորձեք խուսափել վիրուսի տարածման չափազանցումներից: Եղեք որքան հնարավոր է ճշմարտացի:

Մի խուսափեք «սարսափելի թեմայից», այլ ներգրավվեք նրանց համապատասխան եղանակով:

Փորձեք կանխատեսել դիսթրեսը

Ոչ մի արտառոց բան չկա եթե խոցելի և ճնշված զգանք, երբ կարդում ենք բռնկման մասին լուրերը, մանավանդ եթե նախկինում ունեցել եք տրավմա կամ հոգեկան առողջության խնդիր, կամ եթե ունեք ֆիզիկական առողջության երկարաժամկետ խնդիր, որը ձեզ ավելի խոցելի է դարձնում կորոնավիրուսի հետևանքներից: Կարևոր է ընդունել այս զգացողությունները առանց տագնապի և միմյանց հիշեցնել, որ հոգ տանեն ֆիզիկական և հոգեկան առողջության մասին:

Մենք նաև պետք է տեղյակ լինենք և խուսափենք այն սովորություններից, ինչպիսիք են ծխելը և խմելը, որոնք հեռանկարում չեն կարող օգտակար լինել:

Աշխատեք վստահություն ներշնչել այն մարդկանց, ովքեր որ կարող են անհանգստանալ և ովքեր մենակ են ապրում:

Փորձեք ենթադրություններ չկատարել

Մի դատեք մարդկանց և զերծ մնացեք եզրահանգումներից, թե ով է պատասխանատու/մեղավոր հիվանդության տարածման համար: Կորոնավիրուսը ազդում է ցանկացած մարդու վրա, անկախ սեռից, էթնիկ պատկանելությունից:

Ուշադիր եղեք. թե ինչպես եք հետևում ԶԼՄ-ներում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ տեղեկատվությանը

Տարածման մասին լուրերը չափազանց շատ են: Եթե կարծում եք, որ լուրերը ձեզ սթրեսի են ենթարկում, ապա պետք է հավասարակշռել լուրերի բնույթը /լավագույն հարաբերակցությունն է 5%-ից ոչ ավել բացասական լուրեր, դրական լուրեր 35% և չեզոք լուրեր 60%/:

Ցանկալի է չխուսափել նորություններից և շարունակել տեղեկացված լինել և ինքնակրթվել, բայց պետք է սահմանափակել նորություններին հետևելը, եթե դա ձեզ անհանգստացնում է:

Ինչ անել ինքնամեկուսացման կամ կարանտինում գտնվելու ժամանակ
Եթե ​​կա հավանականություն, որ կարող եք ունենալ կորոնավիրուս, անհրաժեշտ է հեռու մնալ այլ մարդկանցից (ինքնամեկուսացվել):
Ինքնամեկուսացման մեջ կամ կարանտինում գտնվող մարդկանց համար տվյալ վիճակը և հեռանկարը կարող են սարսափելի թվալ: Սակայն դա պետք է դիտել որպես ձեր կյանքի այլ, սովորականից տարբերվող ժամանակահատված, ինչը կարող է այնքան էլ վատը չլինել, անգամ եթե դուք չեք ընտրել այն:

Դա կնշանակի կյանքի այլ ռիթմ, սովորականից տարբեր եղանակներով կապի մեջ մտնելու հնարավորություն: Մշտապես կապվեք այլ մարդկանց հետ սոցիալական լրատվամիջոցների, էլեկտրոնային փոստի կամ հեռախոսի միջոցով, քանի որ դրանք ձեզ համար կարևոր մարդկանց մոտ/կապի մեջ լինելու լավ եղանակներ են:

Ստեղծեք ամենօրյա ռեժիմ, որպես ձեզ համար առաջնահերթ: Կարող եք փորձել ավելի շատ կարդալ կամ ֆիլմեր դիտել, վարժությունների նոր ռեժիմ ձևավորել, ռելաքսացիայի նոր մեթոդներ փորձել կամ նոր գիտելիքներ գտնել ինտերնետում: Փորձեք հանգստանալ և դիտեք տվյալ իրավիճակը որպես նոր, թեկուզև անսովոր փորձ, որը կարող է ունենալ իր առավելությունները:

Սկզբնաղբյուր https://www.mentalhealth.org.uk/

 


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

Մեր դասընթացները
• << Տագնապի և սթրեսի հաղթահարման կոգնիտիվ հոգեթերապիայի տեխնիկաները >> տեսագործնական օնլայն դասընթաց• Կայացավ ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ տեսագործնական դասընթացը• Խմբային թրեյնինգ "ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ"• “Ձախլիկության” հիմնախնդիրը (Ամեն ինչ “ձախլիկություն” ունեցող երեխաների մասին) հեռահար դասընթաց• "ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՆԵՎՐՈՏԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ" ՀԵՌԱՀԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ• ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում• ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում• <<Լոգոպեդական հետազոտություն>> տեսագործնական դասընթաց• ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՍԿՍԵԼ ԽՈՍԵԼ դասընթացը ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ
Կենտրոնի նորություններ
• << Տագնապի և սթրեսի հաղթահարման կոգնիտիվ հոգեթերապիայի տեխնիկաները >> տեսագործնական օնլայն դասընթաց• Կայացավ ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ տեսագործնական դասընթացը• Խմբային թրեյնինգ "ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ"• “Ձախլիկության” հիմնախնդիրը (Ամեն ինչ “ձախլիկություն” ունեցող երեխաների մասին) հեռահար դասընթաց• "ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՆԵՎՐՈՏԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ" ՀԵՌԱՀԱՐ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿԱՅԱՑԱՎ• "ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՆԵՎՐՈՏԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ" ՀԵՌԱՀԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ• Շնորհավոր ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ!• ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում• ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»