ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում

2020 թվականի հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ նոր կորոնավիրուսային համաճարակը համարվում է միջազգային մակարդակի հանրային առողջության արտակարգ իրավիճակ: ԱՀԿ-ն հայտարարեց, որ մեծ վտանգ կա 2019-ի աշխարհի այլ երկրներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման: 2020 թվականի մարտին ԱՀԿ-ն գնահատեց, որ COVID-19-ը կարող է գնահատվել որպես պանդեմիա:

ԱՀԿ-ն և ամբողջ աշխարհի առողջապահական մարմինները պայքարում են COVID-19-ի բռնկման դեմ: Սակայն ճգնաժամի այս ժամանակահատվածը սթրես է առաջացնում բնակչության շրջանում:  Հոգեկան առողջության այս նկատառումները մշակվել են ԱՀԿ կողմից` ի աջակցություն բնակչության տարբեր խմբերի հոգեկան և հոգեսոցիալական բարեկեցությանը COVID-19-ի բռնկման ժամանակ:

Ընդհանուր բնակչություն

1. COVID-19-ն ազդում է և կարող է ազդել բազմաթիվ երկրների  բնակիչների վրա՝ տարբեր  աշխարհագրական վայրերում: Մի կապեք այն որևէ էթնիկ կամ ազգային պատկանելիության հետ: Եղեք կարեկից բոլոր տուժածների նկատմամբ` անկախ երկրից:  Մարդիկ, ովքեր վարակվել են COVID -19- ով, ոչ մի վատ բան չեն արել, և նրանք արժանի են մեր աջակցությանը, կարեկցանքին և բարությանը:

2. Մի վերաբերվեք այս հիվանդությամբ վարակվածներին որպես «COVID-19 դեպքերի», «զոհերի», «COVID-19» -ի ընտանիքների կամ «հիվանդների»: Նրանք «մարդիկ են, ովքեր ունեն COVID-19», «Մարդիկ, ովքեր բուժվում են COVID 19-ի համար», «մարդիկ, ովքեր ապաքինվում են COVID-19-ից» և COVID-19-ից ապաքինվելուց հետո իրենց կյանքը շարունակվեու է. իրենք կզբաղվեն իրենց գործերով, նորից կլինեն իրենց ընտանիքների և սիրելիների հետ:

3. Նվազեցրեք անհանգստություն կամ լարվածություն առաջացնող նորությունների դիտումը, ընթերցումը կամ ունկնդրումը: Տեղեկատվություն փնտրեք միայն վստահելի աղբյուրներից և ընտրեք հիմնականում այնպիսի տեղեկատվություն, որն օգնելու է գործնական քայլեր ձեռնարկել ձեզ և ձեր սիրելիներին պաշտպանելու համար: Օրվա ընթացքում մեկ կամ երկու անգամ հատուկ ժամերին փնտրեք տեղեկատվության թարմացումներ: Նոր բռնկումների մասին լուրերի անսպասելի կամ գրեթե անընդմեջ հոսքը յուրաքանչյուրին կարող է անհանգստություն պատճառել: Վստահեք փաստերին ոչ թե բամբասանքներին ու ապատեղեկատվությանը: Պարբերաբար տեղեկատվություն ստացեք՝ ԱՀԿ-ի պաշտոնական կայքից և տեղական առողջապահական մարմիններից, որպեսզի տարբերակեք փաստերը բամբասանքներից: Փաստերը կարող են օգնել նվազագույնի հասցնել վախերը:

4. Պաշտպանեք ինքներդ ձեզ և աջակցեք մյուսներին: Դժվար պահերին ուրիշներին օգնելը կարող է օգտակար լինել ինչպես աջակցություն ստացող անձին, այնպես էլ օգնողին: Օրինակ՝ հեռախոսակապ պահել հարևանների կամ համայնքի այն ներկայացուցիչների  հետ, ովքեր կարող են լրացուցիչ օգնության կարիք ունենալ: Համայնքի համախմբումը կարող է օգնել COVID -19- ի միասնական հաղթահարմանը:

5. Տարածեք դրական և հուսադրող պատմություններ ու այն մարդկանց լուսանկարները, ովքեր առնչվել են COVID-19-ի հետ: Օրինակ՝ այն մարդկանց պատմությունները, ովքեր առողջացել են կամ աջակցել են սիրելիին և պատրաստ են կիսել իրենց փորձը:

6. Պատվեք նրանց, ովքեր հոգ են տանում ձեր մասին և առողջապահության ոլորտի մասագետներին, ովքեր աջակցում են ձեր համայնքի COVID-19-ով վարակված անձնանց: Գնահատեք այն դերը,  որը նրանք խաղում են մարդկանց կյանքը փրկելու և ձեր սիրելիների անվտանգությունը  պահպանելու գործում :


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

Մեր դասընթացները
• << Տագնապի և սթրեսի հաղթահարման կոգնիտիվ հոգեթերապիայի տեխնիկաները >> տեսագործնական օնլայն դասընթաց• Կայացավ ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ տեսագործնական դասընթացը• Խմբային թրեյնինգ "ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ"• “Ձախլիկության” հիմնախնդիրը (Ամեն ինչ “ձախլիկություն” ունեցող երեխաների մասին) հեռահար դասընթաց• "ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՆԵՎՐՈՏԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ" ՀԵՌԱՀԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ• ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում• Պահպանենք հոգեկան առողջությունը կորոնավիրուսի բռնկման ժամանակ • <<Լոգոպեդական հետազոտություն>> տեսագործնական դասընթաց• ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ՍԿՍԵԼ ԽՈՍԵԼ դասընթացը ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋՈՒՄ
Կենտրոնի նորություններ
• << Տագնապի և սթրեսի հաղթահարման կոգնիտիվ հոգեթերապիայի տեխնիկաները >> տեսագործնական օնլայն դասընթաց• Կայացավ ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ տեսագործնական դասընթացը• Խմբային թրեյնինգ "ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ"• “Ձախլիկության” հիմնախնդիրը (Ամեն ինչ “ձախլիկություն” ունեցող երեխաների մասին) հեռահար դասընթաց• "ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՆԵՎՐՈՏԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ" ՀԵՌԱՀԱՐ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿԱՅԱՑԱՎ• "ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՆԵՎՐՈՏԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ" ՀԵՌԱՀԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ• Շնորհավոր ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ!• ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում• ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»