ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում

2020 թվականի հունվարին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց, որ նոր կորոնավիրուսային համաճարակը համարվում է միջազգային մակարդակի հանրային առողջության արտակարգ իրավիճակ: ԱՀԿ-ն հայտարարեց, որ մեծ վտանգ կա 2019-ի աշխարհի այլ երկրներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման: 2020 թվականի մարտին ԱՀԿ-ն գնահատեց, որ COVID-19-ը կարող է գնահատվել որպես պանդեմիա:

 ԱՀԿ-ն և ամբողջ աշխարհի առողջապահական մարմինները պայքարում են COVID-19-ի բռնկման դեմ: Սակայն ճգնաժամի այս ժամանակահատվածը սթրես է առաջացնում բնակչության շրջանում:  Հոգեկան առողջության այս նկատառումները մշակվել են ԱՀԿ կողմից` ի աջակցություն բնակչության տարբեր խմբերի հոգեկան և հոգեսոցիալական բարեկեցությանը COVID-19-ի բռնկման ժամանակ:

Թիմի առաջնորդներ կամ բուժհաստատությունների ղեկավարներ

1. Պաշտպանելով անձնակազմին քրոնիկ սթրեսից և հոգեկան առողջության խաթարումից նպաստում ենք նրան, որ նրանք կարողանան ավելի լավ կատարել իրենց  պարտականությունները: Անպայման հիշեք, որ ստեղծված իրավիճակը չի վերանա մեկ գիշերվա ընթացքում և դուք պետք է կենտրոնանաք երկարաժամկետ մասնագիտական մոտեցումների վրա, այլ ոչ թե կրկնվող կարճաժամկետ ճգնաժամային հակազդումների:
2. Բոլոր աշխատողներին ապահովեք որակյալ կապի միջոցներով և ճշգրիտ ու թարմացվող տեղեկատվությամբ: Ներգրավեք անձնակազմը խիստ սթրեսային և պակաս սթրեսային գործառույթներում ռոտացիոն սկզբունքով: Անփորձ մասնագետներին նույն հերթափոխի մեջ դրեք փորձառուների հետ:   Ընկերական  հարաբերությունները օգնում են վերահսկել սթրեսը և ամրապնդել անվտանգության ընթացակարգերը: Ապահովեք, որ մասնագետները զույգերով մտնեն բռնկման տարածք/համայնք: Նախաձեռնեք, խթանեք և վերահսկեք աշխատանքային ընդմիջումները: Ճկուն գրաֆիկ նախատեսեք այն աշխատողների համար, ովքեր սթրեսածին գործոնի ազդեցության տակ են կամ ում հարազատը սթրեսային իրավիճակում է: Համոզվեք, որ դուք տրամադրել եք ժամանակ, որպեսզի գործընկերները միմյանց սոցիալական աջակցություն ցուցաբերեն:
3. Եթե դուք առողջապահական հաստատության ղեկավար եք կամ թիմի առաջնորդ, ապա համոզվեք, որ ձեր աշխատակիցները գիտեն որտեղ և ինչպես օգտվել հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններից:  Ղեկավարներն ու թիմի առաջնորդները իրենց անձնակազմի պես բախվում են սթրեսներին և լրացուցիչ ճնշում են զգում իրենց դերի պատասխանատվության մակարդակի վրա: Կարևոր է, որ վերը նշված դրույթներն ու ռազմավարությունները կիրառվեն ինչպես աշխատողների, այնպես էլ ղեկավարների համար, և որ ղեկավարները կարող հանդիսանալ սթրեսը մեղմելու և ինքնակառավարման ռազմավարությունների օրինակ:
4. Սովորեցրեք բուժքույրերին, շտապօգնության աշխատակիցներին, կամավորներին, դեպք հայտնաբերողներն, ուսուցիչներին, համայնքի   առաջնորդներին, կարանտինային պայմաններում աշխատողներին առաջին հոգեբանական աջակցություն ցուցաբերելը:
5. Կառավարեք սուր հոգեկան խանգարումները և նյարդաբանական գանգատները (օրինակ՝ զառանցանք, փսիխոզ, տագնապ կամ ընկճվածություն) շտապ օգնության կամ ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցներում: Հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ներգրավվել համապատասխան վերապատրաստում և որակավորում ունեցող  անձնակազմ, իսկ երբ ժամանակը թույլ տա, պետք է բարձրացնել հիվանդանոցային ընդհանուր անձնակազմի կարողությունները հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ոլորտում:
6. Ապահովել հիմնական հոգեներգործուն անհրաժեշտ դեղամիջոցների առկայությունը առողջապահության բոլոր մակարդակներում:  Հարկավոր է դեղորայքի անխափան հասանելիություն ապահովել այն մարդկանց համար, ովքեր երկարաժամկետ ապրում են  հոգեկան առողջության խնդիրներով կամ էպիլեպսիայով:
Երեխաների խնամքի ծառայություններ տրամադրողներ

1. Օգնեք երեխաներին գտնել դրական եղանակներ՝ արտահայտելու այնպիսի զգացողություններ, ինչպիսիք են վախը և տխրությունը: Յուրաքանչյուր երեխա զգացմունքներ արտահայտելու իր ձևն ունի: Երբեմն ստեղծագործական գործունեությամբ զբաղվելը, ինչպիսիք են խաղալը և նկարելը, կարող են հեշտացնել այս գործընթացը: Երեխաները իրենց թեթևացած են զգում, եթե կարողանում են  հաղորդակցվել և արտահայտել իրենց զգացմունքները անվտանգ և աջակցող միջավայրում:
 2. Երեխաներին պահեք ծնողների և ընտանիքի հետ, եթե երեխայի համար դա անվտանգ է և հնարավորինս խուսափեք առանձնացնել երեխաներին և նրանց խնամակալներին: Եթե երեխան պետք է առանձնացվի իր հիմնական խնամակալից, համոզվեք, որ նրանց տրամադրվում է համապատասխան այլընտրանքային խնամք, և որ սոցիալական աշխատողը կամ համարժեք գործառույթ իրականացնողը պարբերաբար վերահսկելու է երեխային: Բացի այդ, համոզվեք, որ մեկուսացման ժամանակահատվածում պահպանվում է կանոնավոր շփումը ծնողների և խնամողների հետ, ինչպես, օրինակ, սովորական հեռախոսազանգեր կամ տեսազանգեր օրական երկու անգամ կամ կիրառվում են տարիքին համապատասխան հաղորդակցման այլ միջոցներ (օր.՝ սոցիալական մեդիա՝ կախված երեխայի տարիքից):
3. Պահպանեք առօրյա սովորությունները կամ ստեղծեք նորերը, մանավանդ երբ երեխաները պետք է մնան տանը: Երեխաներին տրամադրեք տարիքին համապատասխան հետաքրքիր զբաղմունքներ, դասընթացներ, ներառյալ նրանց ուսուցման գործընթացը: Հնարավորության դեպքում խրախուսեք երեխաներին շարունակել խաղալ և շփվել ուրիշների հետ, եթե նույնիսկ միայն ընտանիքի սահմաններում, հատկապես երբ խորհուրդ է տրվում  սահմանափակել սոցիալական շփումները:
4. Սթրեսի և ճգնաժամի պայմաններում երեխաները հակված են ավելի մեծ հուզական կախվածություն ունենալու ծնողներից:  Քննարկեք COVID-19- ի շուրջ ստեղծված իրավիճակը ձեր երեխաների հետ՝ օգտագործելով ազնիվ և տարիքին համապատասխան մոտեցումներ: Եթե ձեր երեխաներն ունեն անհանգստություններ, դրանց համատեղ քննարկումը կարող է նվազեցնել երեխաների տագնապը: Երեխաները հետևելու են մեծահասակների պահվածքին և հույզերին` հասկանալու համար, թե ինչպես կառավարել իրենց հույզերը դժվար պահերին:
Տարեցներ, խնամակալներ և առողջական խնդիրներ ունեցող մարդիկ

1. Ծերերը, հատկապես մեկուսացված և ճանաչողական խանգարումներ/թուլամտություն ունեցողները, կարող են ավելի բորբոքվել, զայրանալ և դյուրագրգիռ դառնալ համավարակի ժամանակ և կարանտինի մեջ գտնվելու ընթացքում: Հարկավոր է տարեցներին տրամադրել գործնական և հուզական աջակցություն ոչ ֆորմալ ցանցերի (ընտանիքների) և բուժաշխատողների միջոցով:
2. Կիսվեք պարզ փաստերով, թե ինչ է կատարվում և տրամադրեք հստակ տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարելի է նվազեցնել վարակի վտանգը այնպիսի բառերով, որոնք ճանաչողական խանգարում ունեցող տարեց մարդիկ կարող են հասկանալ: Անհրաժեշտության դեպքում կրկնեք տեղեկատվությունը: Հրահանգները պետք է հաղորդվեն հստակ, հակիրճ, հարգալից և համբերատար եղանակով: Կարող է նաև օգտակար լինել, որ տեղեկատվությունը գրավոր կամ նկարներով ցուցադրվի: Ներգրավել նրանց ընտանիքներին և աջակցության այլ ցանցերին տեղեկատվություն տրամադրելու գործում և օգնեք նրանց կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել (օրինակ՝ ձեռքի լվացում և այլն):
 3. Եթե ունեք զուգակցող քրոնիկ հիվանդություն, համոզվեք, որ հնարավորություն ունեք օգտվելու  այն դեղամիջոցներից, որոնցից միշտ ստացել եք: Անհրաժեշտության դեպքում ակտիվացրեք ձեր սոցիալական կապերը` ձեզ օգնություն տրամադրելու համար:
4. Պատրաստ եղեք և նախապես իմացեք, թե որտեղ և ինչպես ստանալ գործնական օգնություն, անհրաժեշտության դեպքում, օրինակ, տաքսի կանչել, սննդի առաքում և դիմել բժշկական օգնություն: Համոզվեք, որ ունեք մշտական օգնտագործման ձեր դեղամիջոցների երկշաբաթյա պաշարը:
5. Սովորեք տանը կատարել պարզ ամենօրյա ֆիզիկական վարժություններ, կարանտինում կամ մեկուսացման մեջ `շարժունակությունը պահպանելու և ձանձրույթը նվազեցնելու համար:
6. Հնարավորինս պահպանեք ձեր առօրյա զբաղմունքները, կամ ստեղծեք նորերը նոր միջավայրում, ներառյալ կանոնավոր վարժություններ, տան մաքրությունը, ամենօրյա գործեր, երգելը, նկարելը կամ այլ գործողություններ: Պարբերաբար կապ պահպանեք սիրելիների հետ (օրինակ ՝ հեռախոսի կամ այլ միջոցով):
Մեկուսացման մեջ գտնվող անձինք

1. Մնացեք կապի մեջ և պահպանեք ձեր սոցիալական կապերը: Նույնիսկ մեկուսացման պայաններում փորձեք որքան հնարավոր է պահպանել ձեր առօրյան կամ նոր առօրյա ստեղծեք: Եթե առողջապահական մարմինները խորհուրդ են տվել սահմանափակել ձեր սոցիալական շփումները՝ կանխելու համար համաճարակի տարածումը, կարող եք հաղորդակցվել էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով, վիդեոկոնֆերանսի և հեռախոսի միջոցով:
2. Սթրեսի ժամանակ ուշադրություն դարձրեք ձեր սեփական կարիքներին և զգացմունքներին: Զբաղվեք առողջ գործունեությամբ, որը ձեզ հաճելի է և որը ձեզ համար հանգստացնող է: Պարբերաբար վարժություններ կատարեք, պահպանեք  կանոնավոր քնի ռեժիմը և առողջ սնունդ օգտագործեք: Բոլոր երկրների հանրային առողջապահության մարմինները և փորձագետները աշխատում են այս բռնկման դեմ, որպեսզի վարակվածներին ցուցաբերվի լավագույն բժշկական օգնություն:
3. Նոր բռնկումների մասին լուրերի գրեթե անընդմեջ հոսքը կարող է անհանգնստության և տագնապի պատճառ դառնալ: Օրվա ընթացքում հատուկ ժամերին հետևեք տեղեկատվության թարմացումներին առողջապահության մասնագետների և ԱՀԿ կայքի կողմից և խուսափեք այնպիսի լրահոսից, որը բարձրացնում է ձեր տագնապը:


Имя*
Ваш e-mail адрес*
E-mail получателя*
 

Читать так же по темам:

Կենտրոնի նորություններ
• << Տագնապի և սթրեսի հաղթահարման կոգնիտիվ հոգեթերապիայի տեխնիկաները >> տեսագործնական օնլայն դասընթաց• Կայացավ ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ տեսագործնական դասընթացը• Խմբային թրեյնինգ "ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ"• “Ձախլիկության” հիմնախնդիրը (Ամեն ինչ “ձախլիկություն” ունեցող երեխաների մասին) հեռահար դասընթաց• "ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՆԵՎՐՈՏԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ" ՀԵՌԱՀԱՐ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿԱՅԱՑԱՎ• "ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՆԵՎՐՈՏԻԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ" ՀԵՌԱՀԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ• Շնորհավոր ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ!• ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում• ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ Հոգեկան առողջություն և հոգեսոցիալական նկատառումները COVID-19 համաճարակի ընթացքում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Оставить комментарий или задать вопрос автору статьи может только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

  • Офтальмологический Центр имени С. Малаяна
  • МЦ «Сурб Аствацамайр»
  • НИИ курортологии и физической медицины
  • http://ahak-center.com/
  • Экономические новости Армении
  • PR-Агентство «Delta Beta»