Այսօր` օգոստոսի 12-ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հիմնադիր և գիտական ղեկավար Արմեն Սողոյանի ծննդյան օրն է: Կենտրոնի անձնակազմը սրտանց շնորհավորում է և մաղթում բազում ձեռքբերումներ, նոր մտահղացումներ, հաջողություն բոլոր նախաձեռնություններում, ընտանեկան բարեկեցություն և երկար տարիների կյանք:
Նշենք, որ Արմեն Ֆրունզիկի Սողոյանը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահն է, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ և ֆինանսական քարտուղարը: Արմեն Սողոյանի նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել են հոգեկան առողջության ոլորտի բարեփոխման կարևորագույն ծրագրերը, դրանցից են
· ՀՀ-յան հոգեկան առողջության ոլորտի բարելավման 2014-2019 թթ. Ռազմավարության մշակում և ընդունում
· ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առաջին համայնքային խնամքի տան բացումը մանը Սպիտակ քաղաքում, աջակցել է տարածաշրջանում առաջին ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ (RECOVERY COLLEGE)
· «ԱՆՏԻՍՈՒԻՑԻԴ» սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների կենտրոնի հիմնում
· ՀՀ-ում առաջին իր տեսակի մեջ “ ՍԹՐԵՍԻ և ՑԱՎԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ” կենտրոնի հիմնում
· ՀՀԱ-ի «Հոգեկան առողջության հայկական հանդեսի» պաշտոնական պարբերականի ամսագրի հիմնում և աշխատանք գլխավոր խմբագրի պաշտոնում:
· Արմեն Սողոյանը որպես Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ նպաստում է ամբողջ աշխարհում հայկական հոգեբուժության հեղինակության բարձրացմանը և հոգեբուժական ծառայությունների որակի բարձրացմանը
Նշենք նաև, որ բարձր ենք գնահատում Արմեն Սողոյանի մարդկային արժեքները և որակները` մարդասիրությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, կամքը, լավատեսությունը, անձնազոհությունը, ազնվությունը և բարությունը:
Հպարտ և ուրախ ենք ունենալ Արմեն Սողոյանի պես գիտական ղեկավար և ընկեր, մեկ անգամ ևս ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ!