«ԱՇԽԱՏԱՆՔ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» տեսագործնական դասընթացը հուլիսի 29-30-ին ժամը 18:00-20:00 Ռեքավերի Քոլեջում
Հոգեթերապևտիկ գործընթացի կարևորագույն քայլերից է օգնությունը այցելուին իր նպատակների վերհանման և ձևակերպման հարցում: Հաճախ մարդը չի կարողանում հասնել կյանքի ցանկալի փոփոխությունների, քանի որ նպատակը հստակ ձևակերպված չէ կամ իրական նպատակները գիտակցված չեն: Նպատակների հետ աշխատանքը, այսպիսով թույլ է տալիս այցելուին ոչ միայն գիտակցել կարևորագույն նպատակները, այլ նաև քայլեր իրականացնել դրանց իրագործման ուղղությամբ:
Ծրագրում`
Տեսագործնական այս դասընթացի շրջանակներում կքննարկվեն հետևյալ հարցերը`
· Անցում անցյալի վերլուծությունից դեպի նպատակների ձևակերպման փուլ
· Վիզուալիզացիայի մեթոդի կիրառումը նպատակների ձևակերպման համար
· Մետաֆորաթերապիայի կիրառումը նպատակների ձևակերպման համար
· Աշխատանք մոտիվացիայի հետ
· Նպատակներից կոնկրետ գործողությունների անցման փուլի առանձնահատկությունները
Դասընթացը կվարի Ռեքավերի Քոլեջի ղեկավար,հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը:
Հասցե` Խանջյան35, բն.17
Հեռ. 010544077, 094333941