Արտ-թերապևտիկ և Մարմնակողմնորոշիչ թերապիայի մեթոդները. նպաստենք սթրեսի հաղթահարմանը (թրեյնինգ)

Արտ-թերապևտիկ և Մարմնակողմնորոշիչ թերապիայի մեթոդները. նպաստենք սթրեսի հաղթահարմանը (թրեյնինգ)

4 հանդիպում (փետրվարի 20,23,27, մարտի 2), շաբաթական 2 անգամ (երկուշաբթի, հինգշաբթի), 2 ժամով (17 00-19 00)։

Ժամանակակից մարդն անընդհատ ենթակա է սթրեսի՝ տանը, աշխատանքում, փողոցում,կենցաղային դժվարությունների դեպքում։ Երբ այդ մշտական լարվածությունը մնում է, չի թոթափվում, այն ձեռք է բերում տևական, քրոնիկ բնույթ։ Սթրեսը մենք ապրում ենք ոչ միայն հուզականորեն, այլ նաև մարմնով, ինչը մենք նկատում ենք մարմնային դրսևորումներում՝  արագ և մակերեսային շնչառություն, ուժեղ սրտխփոց, գլխապտույտ, խոնավ և սառը ափեր և այլն։

Առաջարկում ենք ռելաքսացիոն 4 հանդիպում, շաբաթական 2 անգամ, 2 ժամով։ Ռելաքսացիոն համալիրն ուղղված է ողջ օրգանիզմի լարվածության թուլացմանը և ֆիզիկական և հոգեբանական մակարդակներում այն կնպաստի թոթափել ամենօրյա սթրեսի հետևանքները։ Թրեյնինգը կվարի հ․գ․թ․, դոցենտ Ս․Սարգսյանը: 

Մարմնակողմնորոշիչ թերապիայի (ՄԿԹ) նպատակն է մարմնային դրսևորումների միջոցով ուղիղ կերպով հասնել հոգեկանի խորքերը, աշխատել  հուզական և հոգեմարմնական խնդիրների, ներքին կոնֆլիկտների հետ, նպաստել մկանային պատյանների վերացմանը:

Այսօր մարմնակողմնորոշիչ թերապիան (ՄԿԹ) շատ տարածված է. այն աշխատանք է մարմնում դրոշմված ապրումների և խնդիրների հետ: Հոգում կատարվող ամեն ինչ հետք է թողնում մարմնում: Կարևոր է սովորել լսել մարմինը, նրանից եկող ազդակները: Մարմինը պահում է այն ամենի հիշողությունը, ինչ տեղի է ունեցել մեզ հետ՝ ծննդյան պահից մինչ օրս: Մարմնի և հոգու կապը երկկողմանի է:

ՄԿԹ-ի հիմնական խնդիրն է մարմնի հետ աշխատելով՝ վերադարձնել մարդկանց ուրախությունը:

Հանդիպումների ընթացքում մասնակիցները ՝

—   Կսովորեն լսել և հասկանալ իրենց;

—    Լսել  իրենց մարմնային ազդակները;

—    Ընդունել իրենց այնպիսին, ինչպիսին կան;

—    Լավացնել իրենց ֆիզիկական և հոգեբանական ինքնազգացողությունը;

—   Թոթափել հոգնածությունն ու լարվածությունը, բացասական հույզերը:                                                              Թրեյնինգին մասնակցելու համար նախապես գրանցվեք` 010 544-077, 055 77 12 17:

Leave a Comment

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика