«Սովորության ուժը» գրքի նախաբանում Չարլզ Դահիգը նկատում է, որ սովորությունների նյարդաբանությունն ու հոգեբանությունը վերջին տասնամյակում այնքան են զարգացել մեր կյանքում, հասարակություններում և կազմակերպություններում, դրանց ազդեցությունն այնքան է խորացել, որ 50 տարի առաջ չէինք էլ կարող պատկերացնել:
Ժամանակակից հոգեբաններն ու ուսումնասիրողներն արդեն գիտեն, թե ինչու են սովորություններն առաջանում և ինչպես են փոխվում։ Մարդաբանները գիտեն ինչպես սովորությունները բաժանել մասերի և վերակառուցել ըստ մեր ցանկությունների։ Հիմա արդեն պարզ է ինչպես անել, որ մարդիկ քիչ ուտեն, շատ մարզվեն, ավելի արդյունավետ աշխատեն և ավելի առողջ կյանք վարեն: