Բիբլիոթերապիա. տեսագործնական հանդիպում
(աշխատանք զայրույթի հետ)
Հունիսի 20-ին, ժամը` 16:30
Հաճախ հոգեմարմնական տարբեր խանգարումների հիմքում ընկած է լինում բացասական հույզերը կարգավորելու հմտության պակասը: Այս հանդիպումն ուղղված է զայրույթի հետ աշխատանքին բիբլիոթերապիայի միջոցով: Տեսական մասում մասնակիցները կծանոթանան բիբլիոթերապիայի հետ, նաև կտարբերակեն հույզերը: Գործնական մասում նախատեսված է բիբլիոթերապիայի տեխնիկայով զայրույթի պատճառների վերհանում, արդյունքների մեկնաբանում:
Հանդիպումը կանցկացնի` հոգեբան Գայանե Ղալումյանը:
Մասնակցության պայմաններին ծանոթանալու և գրանցվելու համար զանգահարել` 055 77 12 17, հասցե` Խանջյան 35