Գեղարքունիք-Վարդենիս

Ք. Վարդենիսի Հոգեսոցիալական Կարգավորման Կենտրոն հասցե՝ Մ.Սեսմակայան, փողոց 55/1, շենք 13

Հեռ. 098005893, Երևան 010544077

Էլ. Հասցե mail@cpsr.info

Անժելա Սուրենի Բուդոյան

1972թ. 05. 23-ին ծնվել եմ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում։

1979-1989թթ. սովորել և ավարտել եմ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը։

1989-1993թթ. ընդունվել և ավարտել եմ Երևանի Ակ.Բակունիցի անվան մանկավարժական տեխնիկումը։

2004-2009թթ. ընդունվել և ավարտել եմ ԵՊՄՀ-ի ն/դ մանկավարժության և հոգեբանության բաժինը։

2004թ. «Բժիշկներ առանց սահմանների Բելգիա» կազմակերպության կողմից վերապատրաստվել եմ, որպես ցերեկային կենտրոնի խմբավար, հոգեկան առողջության ոլորտում։

2015թ. giz-ի կողմից կազմակերպված

«Տուն — ինտեռնատների կառավարում» ծերաբուժություն և ծերացման հմնահարցերի թեմայով դասընթացներին։

2018թ. Հոգեկան առողջության բարելավման կրթական ծրագրերի շրջանակում Ռեքավերի քոլեջում «նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումները հոգեթերապիայի տեսանկյունից» տեսական յոթորյա դասընթացի։

Այնուհետև «Դեպրեսիվ խանգարումների հաղթահարման միջոցները» տեսական վեցօրյա դասընթացի։

2018թ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության.

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների Ազգային ինստիտուտում» Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ տարվող աշխատանքների առանձնահատկությունները» կրթական ծրագրով նախատեսված վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացին։

2004-2006 թթ. Գեղարքունիքի մարզում բազմամասնագիտական թիմային մոտեցման հիման վրա գործող «Արտահիվանդանոցային աջակցություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց» ծրագրի շրջանակներում 2004-2006թթ. արդյունավետ աշխատանքի համար ստացել եմ շնորհակալագիր «Բժիշկներ առանց սահմանների» Բելգիական կազմակերպության կողմից։

2020թ.  Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից ստացել եմ շնորհակալագիր պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում վիրավոր զինծառայողներին կամավորական հիմունքներով հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։

1993-2012թթ. աշխատել եմ Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան N1 դպրոցում դասվար, այնուհետ հոգեբան։

2006թ.-ին տեղափոխվել եմ Վարդենիսի նյարդահոգեբանական «Տուն-ինտեռնատ» ՊՈԱԿ։

2009թ. -ից մինչ օրս աշխատում եմ Վարդենիսի նյարդահոգեբանական «Տուն — ինտեռնատ» ՊՈԱԿ-ում որպես հոգեբան։

Ամուսնացած եմ ունեմ մեկ որդի։

Leave a Comment

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика