Դեկտեմբերի 23-ին ժամը 12:00-16:30 Նոր տեսագործնական դասընթաց Ռեքավերի Քոլեջում` ԽՈՍՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՐԵԽԱՅԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Ծրագիր՝
1. Ներկայացվելու են խոսքի, մտածողության, երևակայության, ինչպես նաև ուշադրության և հիշողության զարգացման մեթոդներ, որոնք կիրառելի են նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ իրականացվող աշխատանքում:
2. Ներկայացվելու են հանելուկների, շուտասելուկների, սուտասելուկների, ասացվածքների և հաշվելուկների կիրառման հնարավորությունները լոգոպեդական աշխատանքում:
Դասընթացը կվարի Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, <<Շիրակացու ճեմարան>> միջազգային գիտակրթական համալիր>> ՓԲԸ-ի լոգոպեդ, <<Ջունիոր Քլաբ>> մանկապարտեզի լոգոպեդ մանկ․գիտ․թեկն․Էմիլյա Ռադիկի Թադևոսյանը։