Թրեյնինգ «ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» (ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏԵԶ)
դեկտեմբերի 19-ին, ժամը` 15:30
Արևելյան փիլիսոփայական տեսությունների համաձայն տարեմուտին հարկավոր է վերանայել անցնող տարվա սխալներն ու ձեռքբերումները և ծրագրել նոր նպատակներ ու ցանկություններ: Հին արևելքում ցանկությունների և երազանքների իրականացումը «գիտություն» էր, որոշակի տեխնիկաների և վարժանքների համակարգ, որը մեծ կենսափորձ ունեցող իմաստունները ուսուցանում էին երիտասարդներին:
Ժամանակակից գիտության զարգացման հետ մեկտեղ, այդ հին գիտելիքները վերաիմաստավորվել և նոր շունչ են ստացել: Ներկայիս վիճակագրությունը փաստում է դրանց կիրառական հուսալիությունն ու ճշմարտացիությունը:
Թրեյնինգի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն Ձեզ հասկանալ, թե կյանքի ներկա փուլում որոնք են Ձեզ համար ամենակարևոր ցանկություններն ու նպատակները և ինչպես իրականացնել դրանք:
Քննարկվելու են հետևյալ թեմաները՝
• Ի՞նչ են ցանկությունները, նպատակներն ու երազանքները
• Գիտակցական և ենթագիտակցական ցանկություններ
• Արժեքային կողմնորոշումներ, դրանց հիերարխիան
• Ենթագիտակցականի ուժը
• Գիտակցության փոփոխված վիճակներ(տրանս)
• Ձգողականության օրենքը
• Ենթագիտակցականի ծրագրավորում
• Աֆիրմացիաներ և վիզուալիզացիաներ
•Ցանկությունների իրականացմանն ուղղված հոգեբանական տեխնիկաներ
• Ցանկությունների իրականացման մեդիտացիա
• Ի՞նչ է ցանկությունների քարտեզը (ըստ Ֆեն Շույի)
• 8 կենսական ոլորտները ըստ Ֆեն Շույի
• Ինչպե՞ս պատրաստել ցանկությունների քարտեզ
• Գործնական խորհուրդներ
Թրեյնինգի հեղինակ և վարող՝ հոգեբան, խմբավար Անի Նազարյան:
Շտապեք գրանցվել, տեղերը խիստ սահմանափակ են: Հեռախոս` 055 771 217