Կայացավ Հոգեկան առողջության միամսյակին նվիրված «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» հանդիպումը

Հոկտեմբերի 4-ին ժամը 18.00 –ին Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի Ball Room հյուրասրահում տեղի ունեցավ Հոգեկան առողջության միամսյակին նվիրված «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» հանդիպումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հոգեկան առողջության ոլորտում ՀՀ ում գործող երկու մեծ ծրագրերը` Սպիտակի խնամքի տունը և Ռեքավերի Քոլեջը, ինչպես նաև տեղի ունեցավ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկարների ցուցահանդես: Բացման խոսքով հանդես եկան Հայակական Հոգեբուժական ասոցիացիայի նախագահ` Արմեն Սողոյանը: Ծրագրերը ներկայացրեց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, Ռեքավերի քոլեջի ղեկավար` Լիլիթ Բաղդասարյանը:

Հանդիպմանը մասնակցեցին .

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ ` Ա.Կեսոյանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ ` Ա.Կեսոյանը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը

ՀՀ ԱԺ սռողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներ,Մարիետտա Խուրշուդյանը

Լոռու մարզի մարզպետարանի առողջապահության և բաժնի պետ Ս.Լամբարյանը

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը

Երևանի Պետական Համալսարանի, Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բաժշկական Համալսարանի ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ,

Հայաստանի հոգեբուժական և խնամք իրականացնող հիմնարկների տնօրենները և մասնագետները

Հանդիպմանը ներկա էին նաև Սպիտակի խնամքի տան մասնագիտական անձնակազմը և բնակիչները

Leave a Comment

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика