«ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ» վերապատրաստման տեսագործնական դասընթաց հոգեկան առողջության մասնագետների համար նախատեսված: Մայիսի 25-ից ժամը 12:00, Ռեքավերի Քոլեջում
Մաս 1-ին` Կլինիկական հոգեբանություն
1. Կլինիկական հոգեբանության հիմնական հասկացությունները և սկզբունքները,նորմայի և պաթոլոգիայի սահմանները
2. Գաղափար ընդհանուր ադապտացիոն համախտանիշի` սթրեսի և նրա դերի մասին կլինիկական ֆենոմենների առաջացման հարցում
3. Անձի դիտարկումը կլինիկական հոգեբանության տեսանկյունից` անձի դերը հոգեկան և հոգեսոմատիկ խանգարումների ձևավորման գործընթացում:
4. Հոգեբուժական ` սիմպտոմոլոգիա և սինդրոմոլոգիա` դասակարգում, հիերարխիա:
5. Տարբերակիչ ախտորոշման մոտեցումներ, `օրգանական, փսիխոտիկ և նևրոտիկ մակարդակի խանգաումներ:
6. Հոգեկան խանգարումների նևրոտիկ մակարդակի բնութագիրը (տագնապային խանգարումներ, օբսեսիվ-կոմպուլսիվ և ֆոբիկ խանգարումներ, դիսոցիատիվ խանգարում, նևրաստենիա) հոգեբանական կոնֆլիկտների տեսանկյոինից:
7. Հոգեբանական ախտորոշման առանձնահատկությունները կլինիկական հոգեբանի աշխատանքում
8. Հոգեբանական ախտորոշման առանձնահատկությունները կլինիկական հոգեբանի աշխատանքում (շարունակություն)
Մաս 2-րդ` Հոգեթերապիայի հիմունքերը
9. Հոգեթերապիայի հիմունքները, առաջին կլինիկական հարցազրույցի վարման հմտությունները:
10. Հոգեթերապիայի հիմնական ուղղությունների տեխնիկաների բնութագիրը (հոգեդինամիկ մոտեցումներ)
11. Հոգեթերապիայի հիմնական ուղղությունների տեխնիկաների բնութագիրը
12. Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի (կան հումանիստական մոտեցումներ) առանձնահատկությունները տագնապային խանգարումների դեպքում:
13. Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի առանձնահատկությունները օբսեսիվ-կոմպուլսիվ և ֆոբիկ խանգարումների դեպքում
14. Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի առանձնահատկությունները դիսսոցիատիվ (կոնվերսիոն) խանգարումների դեպքում:
15. Հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի առանձնահատկությունները դեպրեսիվ խանգարումների դեպքում
16. Հոգեսոցիալական վերականգնման առանձնահատկությունները փսիխոտիկ խանգարումների դեպքում:
Դասընթացը կվարեն`
Սթրես վերականգնողական բաժանմունքի վարիչ,Բժշկական
Հայկական բժշկական ինստիտուտի հոգեկան առողջության և հոգեբուժության ամբիոնի վարիչ, Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀի կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Սամվել Սուքիասյան
Ռեքավերի Քոլեջի ղեկավար, Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀի հատուկմանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Լիլիթ Բաղդասարյան
Հասցե` Խանջյան 35
Հեռ. 010544077, 094333941