Նոյեմբերի 2-ին Համակարգչի և ինտերնետի դրական և բացասական ազդեցությունը թեմայով հարցազրույցում հոգեբան Սոնա Հարությունյանը անդրադարձավ համակարգչի և ինտերնետի որպես հզորագույն տեղեկատվական միջոցների անգնահատելի նշանակությանը, նաև համակարգչային և ինտերնետ կախյալությանը` մատնանշելով հոգեբանական պատճառներն ու հետևանքները: Հարցազրույցի ընթացքում քննարկվեցին նաև համակարգչային խաղերի դրական և բացասական հետևանքները: (տես` Shant TV, 02.11.2015, 22:00 գլխավոր թողարկում)