Հետաքրքիր փաստ հուզական ինտելեկտի մասին

Աղբյուր՝

Բժշկական հոգեբանության ուսումնական ձեռնարկ

Խմբագիր՝ Խ.Վ. Գասպարյան

 

Հուզական ինտելեկտի գաղափարը մշակվել է 70-80ական թթ. հիմնականում երեք գիտնականների՝ Գարդների, Սոլվեյի, Մայերի կողմից: Հուզական ինտելեկտ հասկացությունը ունի հիմնական երկու կողմ`

  • հասկանալ ինքդ քեզ, քո նպատակները, ձգտումները, զգացումները,
  • հասկանալ ուրիշին, նրա զգացումները:

Գոլմենն առանձնացնում է հուզական ինտելեկտի հինգ ոլորտ

  1. Ճանաչել սեփական զգացմունքները
  2. Կարգավորել սեփական զգացմունքները
  3. Մոտիվացնել ինքդ քեզ
  4. Ճանաչել և հասկանալ ուրիշների զգացմունքները
  5. Կարգավորել հարաբերությունները

ԲարՕնը (1999) հուզական ինտելեկտի համար մշակեց բազմատարածականության ձևաչափը: Նա հավատում էր, որ հուզական ինտելեկտը ներառում է հարմարվողականության մի շարք կարողություններ և ընդունակություններ: Այն կարող է կիրառվել բարգավաճման և նորանոր ձեռքբերումների համար, և այդ մեթոդներով մարդիկ հաջողություններ կունենան շրջապատի հետ շփումներում: Ըստ ԲարՕնի՝ հուզական ինտելեկտի ոլորտներն են՝

  • հուզական ինքնագիտակցությունը
  • ինքնավստահությունը
  • Եսասիրությունը
  • ինքնադրսևորումը
  • Անկախությունը
  • Կարեկցանքը
  • ներանձնային հարաբերությունը
  • սոցիալական պատասխանատվությունը
  • խնդիրների հարթումը
  • իրականության փորձարկումը
  • ճկունությունը
  • սթրեսային հանդուրժողականությունը
  • ազդակների վերահսկումը
  • երջանկությունը
  • լավատեսությունը

Վերլուծելու և համադրելու ունակությունը որոշելու համար կիրառվում են տարբեր թեստեր, առաջարկվում լուծել մի շարք խնդիրներ, վերծանել ասացվածքների փոխաբերական իմաստը և այլն: Կիրառվում են ինտելեկտի հետազոտման տարբեր պսիխոմետրիկ մեթոդներ (Վեքսլերի թեստը, ԲինեՍիմոնի սանդղակը, Ռավենի թեստը և այլն):

Հուզական ինտելեկտի մասին թեստն անցնել այստեղ՝  n.hall-eq questionarry

 

 

Leave a Comment

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика