Հոգեբանական խմբակ-դասընթացը անգլերենով

Փետրվարի 10-ից Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում մեկնարկեց Հոգեբանական խմբակ-դասընթացը անգլերենով։
 Եթե ցանկանում եք զարգացնել, հարստացնել և նորացնել ձեր հոգեբանական գիտելիքները անգլերենով ու նաև ամրապնդել անգլերենի իմացությունը, հրավիրում ենք Հոգեբանական խմբակ-դասընթացի անգլերենով:  Առաջիկա քննարկվող թեմաները՝
• Ինչ է հոգեբանությունը,
• Ինքնաներկայացման հմտություններ,
• Հոգեկանի կառուցվածք ,
• Հոգեկան գործընթացներ,
• Հոգեբանակության ազդեցիկ ուղղություններ ( հոգեվերլուծություն, վարքաբանական ուղղություն, կոգնիտիվ հոգեբանություն, հումանիստական ուղղություն):
Հանդիպում ենք Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում (հասցե` Նալբանդյան 47) : Օրերն ու ժամերը կհայտարարվեն նախապես մեր ֆեյսբուքյան էջում։
Հոգեբանական խմբակ-դասընթացը կկազմակերպի ԵՊՀ-ի մագիստրատուրայի Անձի և հոգեբանական խորհրդատվության բաժնի երկրորդ կուրսի ուսանողուհի Դալար Իսսան: Դասընթացի ընթացքում կկազմակերպվեն նաև հանդիպումներ Կանադայի Տորոնտո քաղաքում բնակվող և աշխատող հոգեբան Վիկտորիա Արազյանի հետ։
Մասնակցությն համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, զանգահարելով 010544077 , 099544477 հեռախոսահամարներվ կամ գրելով մեր ֆեյսբուքյան էջին:

Leave a Comment

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика