Հոգեկան առողջության համաշխարհային օրվան նվիրված ռադիոհաղորդում Վեմ ռադիոկայանի «Ծնողական ակումբ» -ում: Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը ներկայացրեց հոգեկան առողջության պահպանման կարևորությունը: Մանրամասն քննարկվեցին անձի հոգեկան զարգացման ճգնաժամային փուլերը, նշանակությունը, այդ ընթացքում ծագող հոգեբանական խնդիրների հաղթահարման ուղիները: Հոգեբանը ընդգծեց ծնողի և ուսուցչի դերը երեխայի հոգեկան առողջության պահպանման հարցում, մատնանշելով երեխայի ինքնուրույնության, նախաձեռնողականության զարգացման կարևորությունը: