Հոգեսոցիալական Կարգավորման Կենտրոնի հոգեկան առողջության ոլորտի մասնագետները իրականացնում են հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա բոլոր տարիքային խմբերի անձանց համար: Դուք կարող եք դիմել մեզ, եթե ունեք հետևյալ գանգատները`
Տագնապ
Տխրություն
Անվստահություն
Անքնություն
Ագրեսիա
Ապատիա
Գլխացավեր, սրտի ծակոցներ և այլ մարմնական դրսևորումներ, որոնք չունեն ֆիզիկական պատճառներ
Զայրույթ կամ ագրեսիա
Մեր մասնագետները կօգնեն ձեզ միջաձնային և ներընտանեկան խնդիրների դեպքում, ինչպես նաև կօգնեն հաղորդակցման հմտությունների զարգացմանը:
Կենտրոնի Մանկական հոգեբանները կօգնեն ձեր երեխային հաղթահարել ամենատարբեր խնդիրները և կնպաստեն հոգեբանական զարգացմանը:
Մեր կարգախոսն է` ՑԱՆԿԱՑԱԾ ԽՆԴԻՐ ՄԻՇՏ ՈՒՆԻ ԼՈՒԾՈՒՄ ԵՎ ՄԵՆՔ ԿՕԳՆԵՆՔ ՁԵԶ ԱՅԴ ԳՈՐԾՈՒՄ