Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում գործում է սոցիալական աշխատողի ծառայություն
Մեր սոցիալական աշխատող՝ Սեդա Աջեմյանը կիրականացնի հետևյալ գործառույթները՝
· Կատարել դիտարկումներ, պլանավորել, ցուցաբերել սոցիալական պաշտպանություն
· Հանդիսանալ կապող օղակ այցելուի, նրա սոցիալական միջավայրի, բոլոր այն մասնագետների և բոլոր այն հաստատությունների հետ, որոնք զբաղվում են այցելուի առողջության վերականգնման հարցերով :
· Վերականգնել այցելուի կորցրած հոգեսոցիալական հավասարակշռությունը և օգնել հաղթահարել կյանքի դժվարին իրավիճակը` գտնելով, ակտիվացնելով անհատի, ինչպես նաև նրան շրջապատող սոցիալական միջավայրի ռեսուրսները,
· Ապահովել այցելուի ներգրավվածությունը և ակտիվ մասնակցությունը իր խնդիրների լուծման գործընթացին, որոշումների կայացմանը` զարգացնելով այցելուի սոցիակական հմտությունները և ինքնիրացումը /ինքնորոշումը/:
· Կատարել տունայցեր` ընտանիքում այցելուի հոգեսոցիալական վիճակի պարզաբանման նպատակով, կազմել այցելուի սոցիալական պատմությունը:
· Գնահատել այցելուի սոցիալական կարիքները:
· Վերականգնողական ծրագրի կազմում, համակարգում, գործընթացի էֆֆեկտիվության օբյեկտիվ գնահատում` ներգրավվելով այցելուին աջակցող մասնագետներին:
· Համակարգել անհատական վերականգնողական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը, կազմակերպել խմբային քննարկումներ:
· Կիրառել սոցիալական աջակցման անհատական և խմբային մեթոդներ:
· Աջակցել այցելուի խնդիրների լուծմանը ընտանեկան թերապիայի միջոցով: