Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ողջ անձնակազմը ի սրտե շնորհավորում է մեր շատ սիրելի գիտական ղեկավար Արմեն Սողոյանին Ծննդյան Օրվա առթիվ: Մաղթում ենք փայլուն իրագործում բոլոր նպատակներիդ, քանզի դրանցից յուրաքանչյուրը ուղղված է հասարակության բարեկեցությանը , առողջապահության և հատկապես հոգեկան առողջության ոլորտի զարգացմանը Հայաստանում և ողջ աշխարհում: Մենք բոլորս բարձր ենք գնահատում քո մարդկային և մասնագիտական արժեքները և մարդասիրական գաղափարախոսությունը և ուրախ ենք աշխատել հանուն բարձր նպատակների քո ղեկավարությամբ և քո հետ միասին: