Հոկտեմբերի 17-ից Ռեքավերի Քոլեջում մեկնարկում են «Հանդիպումներ հավասար խորհրդատուների հետ» ընդհանուր խորագրով դասընթաց-քննարկումները: Դասընթացները կկայանան յուրաքանչյուր չորեքշաբթի ժամը 17:30-19:00
Հանդիպումների թեմաներն են
1. Հոկտեմբերի 17 Հոգեկան առողջության չափանիշները, հոգեկան առողջության խանգարման հաղթահարման ուղիները Հավասար խորհրդատու` Արմինե Մանուհկյան
2. Հոկտեմբերի 24 Տագնապային խանգարումը և հաղթահարման ուղիները Հավասար խորհրդատու`Վարդուհի Կարապետյան
3. Հոկտեմբերի 31 Ագրեսիայի կառավարման ուղիները Հավասար խորհրդատու Տիգրան Գևորգյան
4. Նոյեմբերի 7 Օբսեսիվ-կոմպուլսիվ և ֆոբիկ խանգարման հաղթահարման ոչ ավանդական մեթոդները Հավասար խորհրդատու Հովսեփ Գրիգորան
5. Նոյեմբերի 14 Դեպրեսիան և ինչպես խուսափել ինքնասպանության մտքից Հավասար խորհրդատու Վահե Գևորգյան
6. Նոյեմբերի 21 Հոգեկան առողջության պահպանումը արվեստի միջոցով Հավասար խորհրդատու` Կարեն Նաջարյան
7. Նոյեմբերի 28 Մետաֆորաթերապիայի կիրառումը հոգեկան առողջության պահպանման նպատակով Հավասար խորհրդատու Գագիկ Խաչատրյան
Դասընթաց -քննարկումները կանցկացնեն Ռեքավերի Քոլեջի ղեկավար,հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը և Ռեքավերի Քոլեջի հավասար խորհրդատուները` մարդիկ, որոնք ունեն ամենատարբեր հոգեկան առողջության խնդիրների հաղթահարման փորձ: Հեռ. 091708741