Հոկտեմբերի 19-20-ին Ռեքավերի Քոլեջում կայացավ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից կրեդիտավորված (8 կրեդիտներ) «ԱՈՒՏԻԶՄԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅԱՆ և ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ» դասընթացը:
Դասընթացին մասնակցեցին ՀՀ-ի տարբեր կազմակերպությունների և մանկական կենտրոնների մասնագետները, ստացան կարևոր ինֆորմացիա աուտիզմի վերաբերյալ:
Դասընթացը վարեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մանկական հոգեբույժ Մարինե Արսենյանը, Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, «Իմ ուղին» ուսում-նավերականգնողական կենտրոնի ղեկավար Նարինե Վարդանյանը, ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ Ալվինա Հայրապետյանը: Հեռ. 010544077