Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք, որ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ն Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի աջակցությամբ հերթական իրականացնում են ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋ ծրագրի շրջանակներում ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ:
ԾՐԱԳՐԻ շրջանակներում հոկտեմբերի 8-ից դեկտեմբերի 25-ը տեղի են ունենալու ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից կրեդիտավորվող 4 տեսագործնական դասընթացներ (12-14 կրեդիտներ)՝ նախատեսված ընտանեկան բժիշկների, թերապևտների, կլինիկական հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների, և նյարդաբանների համար:
Դասընթացները վարելու են`
· Սամվել Սուքիասյան
բ.գ.դ., պրոֆեսոր, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման կլինիկայի ղեկավար
· Նարինե Խաչատրյան
հ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ-ի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ
· Լիլիթ Բաղդասարյան
հ.գ.թ., դոցենտ, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության դոցենտ, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ
· Լիլիթ Կարապետյան
հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս
Դասերի տևողությունը՝ 2 ժամ, ժամը 17:30-20:00 (18:30-19:00 ընդմիջում)
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ
1. ՍՈՄԱՏԻԿ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ (12 կրեդիտներ)
1-ին հանդիպում՝ 08.10.2018
Բժշկության և հոգեսոմատիկայի փոխհարաբերությունները:
Վարող` Սամվել Սուքիասյան
2-րդ հանդիպում՝ 09.10.2018
Հոգեբանական գործոնների դերը ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման համատեքստում`հասկացություն հոգեկանի կառուցվացքի, սթրեսի, սոցիալական ադապտացիայի, գիտակցության մասին:
Վարող` Լիլիթ Բաղդասարյան
3-րդ հանդիպում՝ 15.10.2018
Անձնային գծերը որպես հիվանդության առաջացման և զարգացման գործոն:
Վարող` Նարինե Խաչատրյան
4-րդ հանդիպում՝ 16.10.2018
Անձնային գծերի գնահատում և հոգեախտորոշում:
Վարող` Նարինե Խաչատրյան
5-րդ հանդիպում՝ 22.10.2018
«Հիվանդության ներքին պատկեր» և «առողջության ներքին պատկեր» hասկացությունները:
Վարող՝ Լիլիթ Բաղդասարյան
6-րդ հանդիպում` 26.10.2018
Մասնագիտական հուզական այրման և սթրեսի կանխարգելման միջոցները:
Վարող՝ Լիլիթ Կարապետյան
2. ՆԵՎՐՈՏԻԿ, ՍԹՐԵՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՍՈՄԱՏՈՖՈՐՄ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ (14 կրեդիտներ)
1-ին հանդիպում` 29.10.2018
Փսիխոտիկ և նևրոտիկ խանգարումների համեմատական բնությագիրը:
Վարող` Սամվել Սուքիասյան
2-րդ հանդիպում` 30.10.2018
Հիմնական նևրոտիկ խանգարումների հոգեախտաբանական բնութագիրը` տագնապային, ֆոբիկ, օբսեսիվ-կոմպուլսիվ և սթրեսային խանգարումներ:
Վարող` Սամվել Սուքիասյան
3-րդ հանդիպում` 05.11.2018
Հիմնական նևրոտիկ խանգարումների հոգեախտաբանական բնութագիրը, դիսոցիատիվ խանգարում, նևրասթենիա, սոմատոֆորմ, դեպերսոնալիզացիայի և դեռեալիզացիայի խանգարումները:
Վարող` Սամվել Սուքիասյան
4-րդ հանդիպում` 06.11.2018
Նևրոզների փսիխոֆարմակոթերապիա. պլյուսներ և մինուսներ:
Վարող` Սամվել Սուքիասյան
5-րդ հանդիպում՝ 12.11.2018
Նևրոտիկ խանգարումների առաջացման պատճառները՝ ըստ տարբեր հոգեբանական դպրոցների:
Վարող` Լիլիթ Բաղդասարյան
6-րդ հանդիպում՝ 13.11.2018
Նևրոտիկ խանգարումների հոգեթերապիայի ուղղությունները:
Վարող`Լիլիթ Բաղդասարյան
7-րդ հանդիպում՝ 15.11.2018
Հոգեբանական խորհրդատվական տեխնիկաները:
Վարող` Լիլիթ Կարապետյան
3. ԴԵՊՐԵՍԻՎ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ (12 կրեդիտներ)
1-ին հանդիպում՝ 19.11.2018
Դեպրեսիան որպես կլինիկական կատեգորիա՝ բնութագիրը, ծագումնաբանությունը, պաթոգենեզը:
Վարող՝ Սամվել Սուքիասյան
2-րդ հանդիպում՝ 20.11.2018
Դեպրեսիայի հոգեկան և սոմատիկ դրսևորումները:
Վարող` Լիլիթ Կարապետյան
3-րդ հանդիպում՝ 26.11.2018
Դեպրեսիայի հայտնաբերման գործիքների կիրառման առանձնահատկությունները: Վարող` Լիլիթ Բաղդասարյան
4-րդ հանդիպում ՝27.11.2018
Դեպրեսիայի հաղթահարմանն ուղղված կոգնիտիվ հոգեթերապիայի հիմունքերը:
Վարող` Լիլիթ Կարապետյան
5-րդ հանդիպում՝ 03.12.2018
Դեպրեսիայի հաղթահարմանն ուղղված ընտանեկան հոգեթերապիայի և ընտանիքի խորհրդատվության հիմունքները:
Վարող`Լիլիթ Բաղդասարյան
6-րդ հանդիպում՝ 04.12.2018
Դեպրեսիայի հոգեթերապիայի հումանիստական ուղղության մեթոդները:
Վարող` Լիլիթ Բաղդասարյան
4. ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ ԵՎ ՇԻԶՈՖՐԵՆԱՆՄԱՆ ՓՍԻԽՈՏԻԿ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ (14 կրեդիտներ)
1-ին հանդիպում՝ 10.12.2018
Շիզոֆրենիայի կոնցեպցիաների էվոլյուցիան` դասական և արդի մոտեցումները:
Վարող` Սամվել Սուքիասյան
2-րդ հանդիպում՝ 11.12.2018
Շիզոֆրենիայի և շիզոֆրենանման փսիխոզների կլինիկական առանձնահատկությունները:
Վարող` Սամվել Սուքիասյան
3-րդ հանդիպում՝ 12.12.2018
Հոգեսոցիալական ռեաբիլիտացիայի տեսակները:
Վարող` Լիլիթ Բաղդասարյան
4-րդ հանդիպում՝ 17.12.2018
Ապաքինում (Recovery) և հոգեսոցիալական վերականգնողական աշխատանքի հիմունքներ:
Վարող` Նարինե Խաչատրյան
5-րդ հանդիպում՝ 18.12.2018
Վերականգնողական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները:
Վարող` Լիլիթ Բաղդասարյան և հավասար խորհրդատու
6-րդ հանդիպում՝ 24.12.2018
Հոգեսոցիալական ռեաբիլիտացիայի ոլորտում CARe մոտեցումը:
Վարող` Նարինե Խաչատրյան
7-րդ հանդիպում 25.12.2018
Անհատական պլանի և անհատական պրոֆիլի կազմումը CARe մոտեցման շրջանակներում Վարող`Լ.Բաղդասարյան
Մեր հասցեն` Խանջյան 35/18,
Ֆեյսբուքյան կայքէջ` Ռեքավերի Քոլեջ — Recovery College
Կայք` cpsr.info
Դասընթացին մասնակցության պայմաններին ծանոթանալու և նախնական գրանցման համար զանգահարել `
Հեռ. (091)708741, (094) 333941