“Ձախլիկության” հիմնախնդիրը (Ամեն ինչ “ձախլիկություն” ունեցող երեխաների մասին) հեռահար դասընթաց
“Ձախլիկության” հիմնախնդիրը (Ամեն ինչ “ձախլիկություն” ունեցող երեխաների մասին) տեսագործնական դասընթացը Ռեքավերի Քոլեջում:
Դասընթացը կկայանա 02.05.2020, ժամը 15:00-17:00
Դասընթացը նախատեսված է երեխաների հետ պրակտիկ աշխատող մասնագետների` հոգեբանների, մանկավարժների, ինչպես նաև ծնողների համար:
Դասընթացի ավարտին մասնակիցները կիմանան.
1. “Աջլիկության” և “ձախլիկության” ձևավորման պատճառները և նախադրյալները. գլխուղեղի միջկիսագնդային ֆունկցիոնալ անհամաչափության հոգեֆիզիոլոգիական բնութագիրը;
2. “Ձախլիկություն” ունեցող երեխաների հոգեկան զարգացման առանձնահատկությունները և հարկադրաբար “աջլիկ” դարձնելու վտանգները;
3. “Աջլիկների” և “ձախլիկների” հոգեկան գործունեության առանձնահատկությունների համեմատական խորքային վերլուծությունը:
Դասընթացը կվարի Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի մանկական հոգեբան Էդիտա Գյոնջյանը:
Կազմակերպիչ՝ Ռեքավերի Քոլեջ
Տրվում է հավաստագիր
Արժեքը՝ 3000 դրամ է
Հեռ. 010544077, 099544477