Մայիսի 13-ին և 20-ին Ժամը 12:00-15:30 Ռեքավերի Քոլեջում «Թեմատիկ Ապերցեպցիոն Թեստի (TAT) կիրառման առանձնահատկությունները չափահասների հետ» տեսագործնական դասընթացն է:
Թեմատիկ Ապերցեպցիոն թեստը լավագույն պրոյեկտիվ մեթոդներից է, որը թույլ է տալիս իրականացնել մանրակրկիտ դիֆերենցիալ հոգեախտորոշում:
Ծրագրում
Մայիսի 13
- Թեմատիկ ապերցեպտիվ թեստի (ԹԱԹ) նկարագրությունը
- ԹԱԹ-ի մետրիկական պահանջները և ընթացակարգը
- ԹԱԹ-ի ախտորոշիչ և շտկողական նշանակությունը
- Հրահանգ և ընթացակարգ
- Խթանիչ նյութի ներկայացում (1-10)
Մայիսի 20
- Խթանիչ նյութի ներկայացում (11-20)
- Օրինաչափ և յուրահատուկ թեմաներ
- Հոգեախտորոշիչ ցուցանիշներ
- ԹԱԹ-ի մեկնաբանման խնդիրը
Դասընթացը կվարի ԵՊՀ-ի Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության լաբորատորիայի գիտաշխատող, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս Ալինա Գալստյանը
Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր