Ուշադրություն` ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ «ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐի» 4 դասընթացները ստացան ՀՀ Առողջապահության նախարարության ՇՄԶ կրեդիտավորում (48կրեդիտ) կլինիկական հոգեբանների, հոգեբույժների, հոգեթերապևտների, նյարդաբանների, թերապևտների և ընտանեկան բժիշկների համար:

Հոկտեմբերի 30-ից-դեկտեմբերի 22-ը  Ռեքավերի Քոլեջը և «Ամբրա» ՀԿ-ն ներկայացնում են ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Ծրագիրը բաղկացած է 4 վերապատրաստման դասընթացներից («Սոմատիկ հիվանդների վարման հոգեբանական ասպեկտները», «Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումները հոգեթերապիայի տեսանկյունից», «Դեպրեսիվ խանգարումների հաղթահարման միջոցները, «Շիզոֆրենիայի և այլ փսիխոտիկ խանգարումների հոգեսոցիալական վերականգնումը»):

Դասընթացները կվարեն`

Սամվել Սուքիասյան բ.գ.դ.պրոֆեսոր ՙԱրթմեդ՚ բժշկական վերականգնողական կենտրոնի  ՙՍթրես՚ հոգեկան առողջության վերականգնման կենտրոնի կլինիկայի ղեկավար
Լիլիթ Բաղդասարյան հ.գ.թ.դոցենտ ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության դասախոս, Ամբրա հոգեկան բարեկեցության կենտրոն ՀԿ-ի նախագահ
Նարինե Խաչատրյան հ.գ.թ.դոցենտ, ԵՊՀ-ի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ
Լիլիթ Կարապետյան հոգեբան, ՀՊՄՀ-ի հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս
Ստորև ներկայացված են Հոգեկան առողջության բարելավման 4 ծրագրերի բովանդակությունը

ՍՈՄԱՏԻԿ  ՀԻՎԱՆԴՆԵՐԻ  ՎԱՐՄԱՆ  ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ

ընդհանուր պրակտիկայի բժիշկների և կլինիկական հոգեբանների համար նախատեսված տեսական վերապատրաստման դասընթացի

Ծրագիր

Ծրագրի նպատակն է ընդհանուր պրակտիկայի բժիշկներին գիտելիք փոխանցել հոգեկան գործոնների դերի և նշանակության մասին սոմատիկ հիվանդության ընկալման, բուժման ընթացքի և ապաքինման համար, այս գործոնների հաշվառումով հմտություններ ձևավորել հիվանդի և իր հարազատի հետ զրույց վարելու, ինչպես նաև սովորեցնել մասնագիտական այրման և սթրեսի կանխարգելման կանոնները:

Դասընթացի ժամանակային և թեմատիկ բաշխում

1ին հանդիպում 30.10.2017 Ժամը 17:30-19:30

Հոգեբանական գործոնների  դերը ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման համատեքստում`հասկացություն  հոգեկանի կառուցվացքի, սթրեսի, սոցիալական ադապտացիայի, գիտակցության մասին:  Վարող` Լ.Բաղդասարյան

2-րդ հանդիպում 01.11.2017 Ժամը 17:30-19:30

Բժշկություն և հոգեսոմատիկայի փոխհարաբերությունները: Վարող` Ս.Սուքիասյան

3-րդ հանդիպում 03.11.2017 Ժամը 17:30-19:30

Անձի դերը հիվանդության ընկալման գործընթացում` անձի կառուցվացքը: Վարող` Ն.Խաչատրյան

4-րդ հանդիպում 06.11.2017 Ժամը 17:30-19:30

Խառնվացքի և բնավորության առանձնահատկությունների բացահայտման մեթոդները: Վարող` Ն.Խաչատրյան

5-րդ հանդիպում 08.11.2017 Ժամը 17:30-19:30

Հիվանդության ներքին պատկեր և առողջության ներքին պատկեր hասկացությունները Լ.Բաղդասարյան

6-րդ հանդիպում 10.11.2017 Ժամը 17:30-19:30

Մասնագիտական հուզական այրման և սթրեսի կանխարգելման միջոցները Վարող Լ.Կարապետյան

ՆԵՎՐՈՏԻԿ, ՍԹՐԵՍՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ  ԵՎ  ՍՈՄԱՏՈՖՈՐՄ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

հոգեբուժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, ընդհանուր պրակտիկայի և ընտանեկան բժիշկների համար

տեսական վերապատրաստման դասընթացի

Ծրագիր

Ծրագրի նպատակն է խորացնել նևրոտիկ խանգարումների վերաբերյալ հոգեկան առողջության մասնագետների, ինչպես նաև ընդհանուր պրակտիկայի բժիշկների  գիտելիքները, հաշվի առնելով, որ  վերջիններս իրենց աշխատանքի ընթացքում նույնպես առնչվում են այդ խնդիրներին (նևրոզների սոմատիկ դրսևորումների դեպքում, ինչպես նաև փսիխոզ կամ նևրոզ ունեցող անձի սոմատիկ հիվանդությունների դեպքում բժշկական օգնության ցուցաբերման ընթացքում)

Դասընթացի ժամանակային և թեմատիկ բաշխում

1-ին հանդիպում 13.11.2017 Ժամը 17:30-19:30

Փսիխոտիկ  և նևրոտիկ խանգարումների համեմատական բնությագիրը: Վարող` Ս.Սուքիասյան

2-րդ հանդիպում 15.11.2017 Ժամը 17:30-19:30

Հիմնական նևրոտիկ խանգարումների հոգեախտաբանական բնութագիրը` տագնապային և ֆոբիկ խանգարումներ, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում, դիսոցիատիվ խանգարում, նևրաստենիա: Վարող` Ս.Սուքիասյան

3-րդ հանդիպում 17.11.2017 Ժամը 17:30-19:30

Նևրոզների փսիխքֆարմակոտորապիա. պլյուսներ և մինուսներ: Վարող` Սուքիասյան

4-րդ հանդիպում 20.11.2017 Ժամը 17:30-19:30

Նևրոտիկ խանգարումների դեպքում հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ուղղությունների ընդհանուր բնութագիրը Վարող` Լ.Բաղդասայան

5-րդ հանդիպում 22.11.2017 Ժամը 17:30-19:30

Հոգեբանական խորհրդատվական տեխնիկաներ: Վարող` Լ.Կարապետյան

6-րդ հանդիպում 24.11.2017 Ժամը 17:30-19:30

Նևրոտիկ խանգարումների հոգեթերապիայի հոգեդինամիկ մոտեցման հիմունքները Վարող`Լ.Բաղդասարյան

ԴԵՊՐԵՍԻՎ  ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ  ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

հոգեբուժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների,  ընդհանուր պրակտիկայի և ընտանեկան բժիշկների համար

տեսական վերապատրաստման դասընթացի

Ծրագիր

Ծրագրի նպատակն է խորացնել դեպրեսիվ խանգարումների վերաբերյալ հոգեկան առողջության մասնագետների գիտելիքները հաշվի առնելով այն փաստը, որ դեպրեսիաների դեպքերը տարեց տարի ավելանում են և ԱՀԿ-ի տվյալներով 2020 թվականին կգրավեն առաջին կամ երկրորդ տեղը հոգեկան առողջության խնդիրների շարքում: Նպատակն է նաև խորացնել ընդհանուր պրակտիկայի բժիշկների  գիտելիքները, հաշվի առնելով, որ  վերջիններս իրենց աշխատանքի ընթացքում նույնպես առնչվում են դեպրեսիվ խանգարումների սոմատիկ դրսևորումներին:

Դասընթացի ժամանակային և թեմատիկ բաշխում

1-ին հանդիպում 23.11.2017 Ժամը 17:30-19:30

Դեպրեսիան որպես կլինիկական կատեգորիա՝ բնութագիրը, ծագումնաբանությունը, պաթոգենեզը Վարող Ս.Սուքիասյան

 

2-րդ հանդիպում 29.11.2017 Ժամը 17:30-19:30

Դեպրեսիայի հոգեկան և սոմատիկ դրսևորումները: Վարող` Լ.Կարապետյան

3-րդ հանդիպում 01.12.2017 Ժամը 17:30-19:30

Դեպրեսիայի հայտնաբերման գործիքների կիրառման առանձնահատկությունները   Վարող` Լիլիթ Բաղդասարյան

4-րդ հանդիպում 04.12.2017 Ժամը 17:30-19:30

Դեպրեսիայի հաղթահարմանն ուղղված կոգնիտիվ հոգեթերապիայի հիմունքերը:  Վարող` Լիլիթ Կարապետյան

5-րդ հանդիպում 06.12.2017 Ժամը 17:30-19:30

Դեպրեսիայի հաղթահարմանն ուղղված ընտանեկան հոգեթերապիայի և ընտանիքի խորհրդատվության հիմունքները: Լ.Բաղդասարյան

6-րդ հանդիպում 08.12.2017 Ժամը 17:30-19:30

Դեպրեսիայի հոգեթերապիայի հումանիստական ուղղության  մեթոդները Վարող` Լ.Բաղդասարյան

ՇԻԶՈՖՐԵՆԻԱՅԻ և ԱՅԼ ՓՍԻԽՈՏԻԿ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀՈԳԵՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոգեբույժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների համար

Ծրագիր

Ծրագրի նպատակն է փոխանցել մասնակիցներին գիտելիքներ փսիխոզների հատկապես շիզոֆրենիա ախտորոշմանը նորագույն մոտեցուներին և հոգեսոցիալական վերականգնողական օղակի աշխատանքի կազմակերպման վերաբերյալ

Դասընթացի ժամանակային և թեմատիկ բաշխում

1-ին հանդիպում 11.12.2017 Ժամը 17:30-19:30

Շիզոֆրենիայի կոնցեպցիաների էվոլյուցիան`դասական և արդի մոտեցումները  Վարող` Ս.Սուքիասյան

2-րդ հանդիպում 13.12.2017 Ժամը 17:30-19:30

Հոգեսոցիալական ռեաբիլիտացիայի տեսակները: Վարող` Լ.Բաղդասարյան

3-րդ հանդիպում 15.12.2017 Ժամը 17:30-19:30

Ապաքինում  (recovery) և հոգեսոցիալական վերականգնողական աշխատանքի հիմունքներ : Վարող` Ն.Խաչատրյան

4-րդ հանդիպում 18.12.2017 Ժամը 17:30-19:30

Վերականգնողական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները Վարող` Լ.Բաղդասարյան և հավասար խորհրդատու

5-րդ հանդիպում 20.12.2017 Ժամը 17:30-19:30

Հոգեսոցիալական ռեաբիլիտացիայի  ոլորտում CARe մոտեցումը Վարող` Ն.Խաչատրյան

6-րդ հանդիպում 22.12.2017 Ժամը 17:30-19:30

Անհատական պլանի և անհատական պրոֆիլի կազմումը CARe մոտեցման շրջանակներում  Վարող`Լ.Բաղդասարյան

 

Leave a Comment

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика