Ռեքավերի Քոլեջը հայտարարում է ԳՈՐԾՆԱԿԱՆ ԼՈԳՈՊԵԴԻ ԴՊՐՈՑ պիլոտային նախագծի մեկնարկը!
Դպրոցի ղեկավար և հիմնական դասախոս` մանկավարժական գիտությունների դոկտոր, լոգոպեդ Ժաննա Պայլոզյան:
Ծրագրի անվանումն է “ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ”:
Այն բաղկացած է վեց թեմաներից , որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է հինգ հանդիպում` շաբաթը երկու անգամ: Ծրագրի ընդհանուր տևողությունը 3 ամիս է: Մասնակիցները կարող են գրանցվել ամբողջ ծրագրի համար կամ ընտրել առաջարկվող թեմաներից որևէ մեկը: Ունկնդիրները կստանան կամ կլրացնեն լոգոպեդական աշխատանքի համար անհրաժեշտ գործնական հմտություններ:
Դպրոցի կմեկնարկի ՃԻՇՏ ՀՆՉԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ հնգօրյա դասընթացով: Սպասում ենք ձեզ փետրվարի 20-ին ժամը 17:30 –ին :
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԼՈԳՈՊԵԴԻ ԴՊՐՈՑ
Ծրագիր 1 Լոգոպեդական գործնական աշխատանքի հիմունքները”:
Թեմա I. ՃԻՇՏ ՀՆՉԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ
1. Հնչյունային համակարգի ձևավորումն օնտոգենեզում: Հնչարտաբերման թերությունները որպես խոսքի տարբեր խանգարումների ախտանիշ:
2. Սխալ հնչարտաբերման շտկման փուլերը և սկզբունքները:
3. Սխալ հնչարտաբերման ձևավորման և շտկման առանձնահատկությունները խոսքի տարբեր խանգարումների դեպքում:
4. Հնչարտաբերման շտկմանն ուղղված խաղեր և վարժություններ:
5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:
Թեմա 2. ԽՈՍՔԱՅԻՆ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ և ՁԱՅՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ և ԶԱՐԳԱՑՈՒՄ
1. Շնչառության և ձայնի առանձնահատկությունները խոսքի տարբեր խանգարումների դեպքում:
2. Շնչառությունը կարգավորող և զարգացնող խաղալիքներ, խաղեր, վարժություններ:
3. Ձայնը կարգավորող և զարգացնող խաղալիքներ, խաղեր, վարժություններ:
4. Շնչառության և ձայնի կարգավորումը խոսքի տարբեր խանգարումների դեպքում:
5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:
Թեմա 3. ՀՆՉՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
1. Հնչութային գործընթացների բնութագիրը, զարգացումն օնտոգենեզում: Հնչութային թերզարգացման դրսևորումները և առանձնահատկությունները խոսքի տարբեր խանգարումների դեպքում:
2. Հնչութային գործընթացների զարգացմանն ուղղված լոգոպեդական աշխատանքի բովանդակությունը:
3. Հնչութային գործընթացների ոչ խոսքային նախադրյալների զարգացումը:
4. Հնչութային գործընթացների զարգացման գործնական ուղիները:
5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:
Թեմա 4. ԲԱՌԱՊԱՇԱՐԻ և ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
1. Բառապաշարի և քերականական կարողությունների զարգացումն օնտոգենեզում:
2. Բառապաշարի զարգացման ուղիները:
3. Քերականական կարողությունների զարգացման ուղիները:
4. Բառապաշարը և քերականական կարողությունները զարգացնող խաղեր, խաղալիքներ և վարժություններ:
5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:
Թեմա 5. ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
1. Ընթերցանության գործընթացի ձևավորման փուլերը, ընթերցանության դժվարությունների բնութագիրը: Ընթերցանության հմտությունների զարգացման ուղիները:
2. Ինչպես օգնել վատ կարդացող երեխային:
3. Ընթերցանության դժվարությունների հաղթահարման ավանդական և ոչ ավարդական մեթոդներ:
4. Ընթերցանության հմտությունները զարգացնող խաղեր և վարժություններ:
5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:
Թեմա 6. ԳՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
1. Գրելու գործընթացի ձևավորման փուլերը, ընթերցանության դժվարությունների բնութագիրը: Գրելու հմտությունների զարգացման ուղիները:
2. Ինչպես օգնել վատ կարդացող երեխային:
3. Գրավորի դժվարությունների հաղթահարման ավանդական և ոչ ավարդական մեթոդներ:
4. Գրելու հմտությունները զարգացնող խաղեր և վարժություններ:
5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:
Դպրոցի ղեկավար Ժաննա Պայլոզյան