Ռեքավերի Քոլեջը հայտարարում է ԳՈՐԾՆԱԿԱՆ ԼՈԳՈՊԵԴԻ ԴՊՐՈՑ պիլոտային նախագծի մեկնարկը! Դպրոցի ղեկավար և հիմնական դասախոս` մանկավարժական գիտությունների դոկտոր, լոգոպեդ Ժաննա Պայլոզյան:

Ռեքավերի Քոլեջը հայտարարում է ԳՈՐԾՆԱԿԱՆ ԼՈԳՈՊԵԴԻ ԴՊՐՈՑ պիլոտային նախագծի մեկնարկը!

Դպրոցի ղեկավար և հիմնական դասախոս` մանկավարժական գիտությունների դոկտոր, լոգոպեդ Ժաննա Պայլոզյան:

Ծրագրի անվանումն է “ԼՈԳՈՊԵԴԱԿԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ”:

Այն բաղկացած է վեց թեմաներից, որոնցից յուրաքանչյուրը նախատեսում է հինգ հանդիպում` շաբաթը երկու անգամ: Ծրագրի ընդհանուր տևողությունը 3 ամիս է: Մասնակիցները կարող են գրանցվել ամբողջ ծրագրի համար կամ ընտրել առաջարկվող թեմաներից որևէ մեկը: Ունկնդիրները կստանան կամ կլրացնեն լոգոպեդական աշխատանքի համար անհրաժեշտ գործնական հմտություններ:

Դպրոցի կմեկնարկի ՃԻՇՏ ՀՆՉԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ հնգօրյա դասընթացով: Սպասում ենք ձեզ փետրվարի 20-ին ժամը 17:30–ին:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԼՈԳՈՊԵԴԻ ԴՊՐՈՑ

Ծրագիր 1 Լոգոպեդական գործնական աշխատանքի հիմունքները:

Թեմա 1. ՃԻՇՏ ՀՆՉԱՐՏԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ

1. Հնչյունային համակարգի ձևավորումն օնտոգենեզում: Հնչարտաբերման թերությունները որպես խոսքի տարբեր խանգարումների ախտանիշ:

2. Սխալ հնչարտաբերման շտկման փուլերը և սկզբունքները:

3. Սխալ հնչարտաբերման ձևավորման և շտկման առանձնահատկությունները խոսքի տարբեր խանգարումների դեպքում:

4. Հնչարտաբերման շտկմանն ուղղված խաղեր և վարժություններ:

5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Թեմա 2. ԽՈՍՔԱՅԻՆ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ և ՁԱՅՆԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ և ԶԱՐԳԱՑՈՒՄ

1. Շնչառության և ձայնի առանձնահատկությունները խոսքի տարբեր խանգարումների դեպքում:

2. Շնչառությունը կարգավորող և զարգացնող խաղալիքներ, խաղեր, վարժություններ:

3. Ձայնը կարգավորող և զարգացնող խաղալիքներ, խաղեր, վարժություններ:

4. Շնչառության և ձայնի կարգավորումը խոսքի տարբեր խանգարումների դեպքում:

5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Թեմա 3. ՀՆՉՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

1. Հնչութային գործընթացների բնութագիրը, զարգացումն օնտոգենեզում: Հնչութային թերզարգացման դրսևորումները և առանձնահատկությունները խոսքի տարբեր խանգարումների դեպքում:

2. Հնչութային գործընթացների զարգացմանն ուղղված լոգոպեդական աշխատանքի բովանդակությունը:

3. Հնչութային գործընթացների ոչ խոսքային նախադրյալների զարգացումը:

4. Հնչութային գործընթացների զարգացման գործնական ուղիները:

5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Թեմա 4. ԲԱՌԱՊԱՇԱՐԻ և ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

1. Բառապաշարի և քերականական կարողությունների զարգացումն օնտոգենեզում:

2. Բառապաշարի զարգացման ուղիները:

3. Քերականական կարողությունների զարգացման ուղիները:

4. Բառապաշարը և քերականական կարողությունները զարգացնող խաղեր, խաղալիքներ և վարժություններ:

5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Թեմա 5. ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

1. Ընթերցանության գործընթացի ձևավորման փուլերը, ընթերցանության դժվարությունների բնութագիրը: Ընթերցանության հմտությունների զարգացման ուղիները:

2. Ինչպես օգնել վատ կարդացող երեխային:

3. Ընթերցանության դժվարությունների հաղթահարման ավանդական և ոչ ավարդական մեթոդներ:

4. Ընթերցանության հմտությունները զարգացնող խաղեր և վարժություններ:

5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Թեմա 6. ԳՐԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

1. Գրելու գործընթացի ձևավորման փուլերը, ընթերցանության դժվարությունների բնութագիրը: Գրելու հմտությունների զարգացման ուղիները:

2. Ինչպես օգնել վատ կարդացող երեխային:

3. Գրավորի դժվարությունների հաղթահարման ավանդական և ոչ ավարդական մեթոդներ:

4. Գրելու հմտությունները զարգացնող խաղեր և վարժություններ:

5. Դեպքերի վերլուծություն, թեմայի քննարկում և ամփոփում հրավիրված մասնագետ-խորհրդատույի մասնակցությամբ:

Դպրոցի ղեկավար Ժաննա Պայլոզյան

Leave a Comment

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика