Ռեքավերի Քոլեջի ողջ անձնակազմի կողմից շնորհավորում ենքՀայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսական քարտուղար , Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար Արմեն Սողոյանին 50-ամյակի կապակցությամբ

Այսօր` օգոստոսի 12-ին, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսական քարտուղար, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար Արմեն Ֆրունզիկի Սողոյանի 50 ամյակն է: Ի շնորհիվ Արմեն Սողոյանի ՀՀ-ում մեկնարկել են հոգեկան առողջության ոլորտի լայնածավալ բարեփոխումները: Նա մասնակցել է ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտի բարեփոխման ռազմավարության մշակմանը, նպաստել է ՀՀ-ում  հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առաջին  համայնքային խնամքի տան բացմանը Սպիտակ քաղաքում, աջակցել  է տարածաշրջանում առաջին ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ (RECOVERY COLLEGE) բացմանը, հիմնադրել է «Անտիսուիցիդ» սուիցիդների կանխարգելման և վերլուծությունների, ինչպես նաև Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնը, ՀՀԱ-ի «Հոգեկան առողջության հայկական հանդես»  պաշտոնական պարբերականի ամսագրի գլխավոր խմբագիրն է: Արմեն Սողոյանը որպես Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ նպաստել է ամբողջ աշխարհում հոգեկբուժության  և հոգեսոցիալական վերականգնման ոլորտների զարգացմանը:

Աչքի են ընկնում նաև Արմեն Սողոյանի բարձր մարդկային արժեքները, ինչպիսին են Ընկերասիրությունը, Հաստատակամությունը , Ազնությունն ու  Հայրենասիրությունը

ՌԵՔԱՎԵՐԻ ՔՈԼԵՋԻ ողջ անձնակազմի կողմց շնորհավորում ենք Արմեն Սողոյանին և մաղթում առողջություն, երկար տարիների երջանիկ, ստեղծագործական  ձեռքբերումներով լի կյանք:

Leave a Comment

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика