ՍԵՄԻՆԱՐ. «Տրամադրության խանգարումներ. հոգեբանական ասպեկտ»
Մայիսի 10-ին, ժամը`17:00-19:00
ՍԵմինարը կվարի` կլինիկական հոգեբան Վերժինե Ռուբենի Տեր-Գասպարյանը:
Սեմինարի ընթացքում կներկայացվեն.
- Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումների տեսակները, որ դեպքում է, որ տվյալ հոգեվիճակը վատթարացնում է կյանքի որակը և մեծացնում է սուիցիդալ ռիսկը:
- Ինչպիսի սիմպտոմներ են առաջանում աֆեկտիվ խանգարումների (դեպրեսիա, մանիա) ժամանակ, երբ է անհրաժեշտ հոգեբույժի խորհրդատվությունը, ստացիոնար բուժումը և հոգեբանական աշխատանքի միջամտությունը:
- Արտ-թերապիան, որպես հոգեթերապևտիկ արդյունավետ մեթոդ աֆեկտիվ խանգարումների հետ աշխատանքում (երաժշտական թերապիա, պարային թերապիա, ավազաթերապիա):
Մասնակիցները կստանան ՀԱՎԱՍՏԱԳԻՐ:
Մասնակցության պայմաններին ծանոթանալու և գրանցվելու համար զանգահարել` 055 77 12 17, հասցե` Խանջյան 35: