Սիրելի ընկերներ, Ռեքավերի Քոլեջի անձնակազմը շնորհավորում է Սուրբ Ծննդյավ և Նոր Տարվա կապակցությամբ, մաղթում ձեզ լավագույնը անձնական և աշխատանքային ոլորտներում, հավատ սրտներում և նվիրում այս առակը`
Ուսուցիչը հարցրեց իր երեք աշակերտներին` “ Ինչու է նետված քարից կոտրվում պատուհանի ապակին?”
— Քանի որ քարը ծանր է ` պատասխանեց առաջին աշակերտը
— Քանի որ ապակին փխրուն է` պատասխանեց երկրորդը
— Քանի որ քար նետողը ուժեղ է և դիպուկ` պատասխանեց երրորդը
— Երեք պատասխաններն էլ սխալ են ասաց Ուսուցիչը, — “Ապակին կոտրվեց, քանի որ պատուհանը փակ էր……”
Բաց լինենք նոր գիտելիքների համար, ձգտենք կատարելությանը և լինենք անկոտրուն!