Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։
Մաղթում եմ Ձեզ, Ձեր ընտանիքին և մերձավորներին քաջ առողջություն, անսահման երջանիկ պահեր և բազմաթիվ հաջող նախաձեռնություններ։
Թող գալիք 2019 թվականը, շարունակելով նախորդ տարվա ձեռքբերումները, լինի խաղաղության, համերաշխության և թռիչքաձև զարգացման տարի մեր պետության, ժողովրդի և ամբողջ հայության համար։
Հոգեկան առողջության ոլորտում բոլոր ներգրավվածներին, ի լրումն վերը ներկայացվածի, ցանկանում եմ ավելի շատ հասկացվածություն, նախաձեռնողականություն, տոկունություն և մասնագիտական որակների շարունակական բարձրացում, ինչի արդյունքում ներդաշնակությունը, բարեկեցությունն ու լիարժեք ինքնաիրացումը սպասեցնել չեն տա։
Լավագույն Ամանորյա բարեմաղթանքներով, Հոգեսոցիալական Կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ` Արմեն Սողոյան