Սպասված տեսագործնական դասընթաց Ռեքավերի Քոլեջում` «Մանկական արտթերապիայի բազային տեխնիկաները ուսումնավերականգնողական համակարգում (հոգեախտորոշում, նկարչաթերապիա, կավաթերապիա, տիկնիկաթերապիա, խմբային արտթերապիա ): Դասընթացի ընդհանուր ծավալը 24 ժամ է (12հանդիպում): Մարտի 5-ից Ժամը 18:00-20:00
Ծրագրում`
- Արտթերապիայի կիրառման առանձնահատկությունները և դերը ուսումնավերականգնողական գործընթացում
- Ուսումնավերականգնողական գործընթացում արտթերապևտիկ մեթոդների կիրառման սկզբունքները և մոտեցումները( համապատասխան ընտրված մեթոդների օրինակով)
- Նկարչաթերապիա
- Տիկնիկաթերապիա
- Կավաթերապիա
- Խմբային արտթերապիա
- Ուսումնավերականգնողական գործընթացում արտթերապևտիկ աշխատանքի վերաբերյալ հաճախ հանդիպող առաջացող դժվար իրավիճակներ և հարցեր
Թրեյնինգի տևողությունը՝ 24 ժամ (12 հանդիպում, 2ժամ տևողությամբ), շաբաթական 2 հանդիպում
Դասընթացի հեղինակ և վարող ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ Ալվինա Հայրապետյան:
Հեռ. 010544077, 094333941