Ստամոքս-աղիքային ուղու ֆունկցիոնալ խանգարումների (ՍԱՈւՖԽ) հասկացությունն իր մեջ միավորում է բազմաթիվ ախտանիշներ, որոնք կապված են տրակտի տարբեր հատվածների ֆունկցիայի խանգարման հետ: Այս հիվանդությունները բավականին տարածված են. Այսպես, գրգռված աղիքի համախտանիշի և ֆունկցիոնալ դիսպեպսիայի տարածվածությունը տարբեր բնակչություններում կազմում է մոտ 10%: Նկարագրված է ՍԱՈւՖԽ հիվանդների մոտ ուղեկցող հոգեբանական խանգարումների բարձր հաճախականությունը: Առաջնային բուժօգնության պրակտիկայում առավել հաճախ հանդիպող հոգեկան խանգարումներն են դեպրեսիան, տագնապային խանգարումը և սոմատոֆորմ խանգարումը: Այս վիճակների արագ ախտորոշման համար լայնորեն կիրառվում են ապացուցված վստահելիությամբ և հավաստիությամբ օժտված հարցաշարերը, մասնավորապես, Պացիենտի առողջության հարցաշարը՝ PHQ (Patient Health
Questionnaire): Հայաստանի բնակչության շրջանում լայն կիրառման համար անհրաժեշտ է ստեղծել և վալիդացնել նման հարցաշարերի հայալեզու տարբերակը: