ՎԵՐԲԱԼ ՎԱՐՔԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ և ԽԱՂԱԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՈՒՏԻԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ գործնական դասընթացը Ռեքավերի Քոլեջում դեկտեմբերի 15-ին ժամը 12:00-16:30
Դասընթացի արդյունքում`
- Կբացատրենք կարևորությունը թե ինչու «Բառը սովորեցնելու համար նախ և առաջ պետք է սովորեցնել բառի հասկացությունը»:
• Կկարողանանք սահմանել և հասկանալ հետևյալ վերբալ գործակիցները /օպերանտները ( mand, tact, echoic, intraverbal, and listener responding)
• Տեսանյութը դիտելուց հետո օրինակների վրա կքննարկենք և կփորձենք բացահայտել 5 տարբեր վերբալ օպերանտներ:
• Կհասկանանք այն նախադրյալները և հետևանքները որոնք տարբեր վերբալ գործակիցների ժամանակ առաջացնում են և պահպանում են վարքը:
• Կծանոթանանք լավագույն գնահատման գործիքներից մեկի՝ VB-Mapp ի հետ:
Երկրորդ մասում կներկայացվեն Աուտիզմ ունեցող երեխաների խաղային գործունեության զարգացման առանձնահատկությունները.
• Զգայական (սենսոր) խաղերը , դիդակտիկ խաղերը, Ֆիզիկական-շարժողական, դերային-սյուժետային, ստեղծագործական խաղերը, խաղեր կանոններով ազատ խաղեր
- Գործնական խմբային աշխատանքը
Դասընթացը կվարեն`
- Նարինե Վարդանյան` հոգեբան, ԱՄՆ-ուն վերապատրաստված վարքային վերլուծաբան, «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն, «Իմ ՈՒղին» ուսումնավերականգնողական կենտրոնի 1-12 տարեկան երեխաների ծրագրի ղեկավար և «Սորս» հիմնադրամի հոգեբան-էքսպերտ:
- Ալվինա Հայրապետյան` ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դասախոս, «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի հոգեբան-արտթերապիստ:
Հեռ. 010544077, Հասցե` Նալբանդյան 47