Բացահայտել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների տարածման արդյունքում առաջացող ինքնության ճգնամերը և այլ բարոյահոգեբանական խնդիրներ հասարակության մեջ: Որպես հետազոտության նյութ ծառայում են նշված խնդիրների ուսումնասիրությամբ հայտնի գիտնականների մենագրություններ և հոդվածներ: Հետազոտության հիմնական մեթոդներն են
համեմատությունը և անալիզը:
Բացահայտվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ ազդեցությունը մարդու և հասարակության հոգեկան հավասարակշռության վրա, ինչը մարդու մոտ առաջացնում է, մասնավորապես, ցանկությունները և նպատակները ավելի շուտ, արագ և հեշտ իրագործելու
ցանկություն:
Եզրակացություններ։ Հարկավոր է սահմանափակել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը մարդու վրա, ինչի շնորհիվ հնարավոր է ունենալ հոգեկան հավասարակշռություն և ինքնության ձևավորման բնականոն գործընթաց:
Շարունակությունը այստեղ՝ Journal_N3-страницы-52-60