«Քոուչինգը որպես առավելագույն արդյունքի հասնելու արդյունավետ գործիք» տեսագործնական սեմինար

«Քոուչինգը որպես առավելագույն արդյունքի հասնելու արդյունավետ գործիք» տեսագործնական սեմինար

 Մարտի 13-ին, ժամը`18:00

   Ուսուցման եւ զարգացման ժամանակակից մեթոդների շարքում ամենաքննարկվողներից մեկը քոուչինգն է։ Ժամանակակից տեսության մեջ և պրակտիկայում դեռևս ձևավորված չէ քոուչինգի վերաբերյալ մեկ միասնական մոտեցում: Հաճախակի են դեպքերը, երբ քոուչինգը նույնացվում կամ նմանեցվում է այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են ուղղորդումը, խորհրդատվութունը եւ անգամ հոգեբանական ծառայությունները։
Սեմինարի ընթացքում կքննարկվեն հետեւյալ թեմաները.
ինչ է քոուչինգը, որոնք են դրա կիրառման առանձնահակությունները եւ հաջողության գրավականները։ Տեսական նյութի քննարկման հետ մեկտեղ մասնակիցները կստանան քոուչինգի անցկացման որոշակի կիրառական գործիքներ եւ անգամ կփորձարկեն դրանք սեմինարի ընթացքում։

Սեմինարավար` Անուշ Մանուչարյան (մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում տասից ավելի տարվա փորձառությամբ եւ միջազգային հավաստագրմամբ (SPHRi) մասնագետ է։ Որակավորված բիզնես քոուչ է եւ դասընթացավար։ «Դասավանդի’ր Հայաստան» կազմակերպության մարդկային ռեսուրսների եւ կազմակերպական զարգացման տնօրեն, ինչպես նաեւ մարդկային ռեսուրսների բնագավառում նորարարականմի շարք նախագծերի համահեղինակ է):

Մասնակցության պայմաններին ծանոթանալու և գրանցվելու համար զանգահարել` 055 77 12 17

Leave a Comment

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика